Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի ավագանու արտահերթ նիստ հրավիրելու պահանջ` Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու հարցով

Հունվար 24,2015 13:51

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պաշտոնական կայքը գրում է՝ ինչպես արդեն տեղեկացրել էինք Քաղաքացիական նախաձեռնող խմբի ակտիվիստները Վանաձորում իրականացնել են ստորագրահավաք, որով ՀՀ գլխավոր դատախազից պահանջում էին պաշտոնական գրությամբ դիմել ՌԴ գլխավոր դատախազին Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմինների հսկողությանը հանձնելու պահանջով և պաշտոնական գրությունը հրապարակել, Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության նախաքննությունը և դատաքննությունը իրականացնել առավելագույն հրապարակային և թափանցիկ: Իրականացված ստորագրահավաքի նպատակներից մեկն էր նաև կոչ անել Վանաձոր համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին հրավիրել արտահերթ նիստ, հանդես գալ ուղերձով և դիմել ՀՀ գլխավոր դատախազին նման պահանջով:  Ստորագրահավաքի մասնակիցների և կազմակերպիչների պահանջին միացել է նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակը և 2015 թ.  հունվարի 23-ին գրություն է ներկայացրել Վանաձորի քաղաքապետարան պահանջով հրավիրել արտահերթ նիստ և հանդես գալ ուղերձով: Ձեզ  է ներկայացվում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրությունը և ստորագրահավաքի արդյունքները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031