Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանի  ցանկությունը այնքան էլ մեծ ուշադրության չի արժանանում համանախագահների մոտ. «Ժամանակ»

Հունվար 24,2015 12:25

Հունվարի 27-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Կրակովում հանդիպելու են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել երեկ: Կասկածից վեր է, որ հանդիպումը կապված է լինելու սահմանում իրավիճակի գերլարման հետ, որ իրականացնում է Ադրբեջանը դիվերսիոն հարձակումներով: Փաստորեն, հունվարին մենք ունեցանք այն, ինչ օգոստոսյան օրերին նախորդ տարի: Օգոստոսից հետո տեղի ունեցավ Սոչիում Պուտինի նախաձեռնությամբ Սարգսյան-Ալիև հանդիպումը, որից հետո իրավիճակը հանդարտվեց:

Ներկայումս Սարգսյան-Ալիև հանդիպման մասին խոսք չի գնում, թեև անցյալ տարի Փարիզում հոկտեմբերի 27-ին Ֆրանսուա Օլանդի հովանու ներքո տեղի ունեցած հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը հայտարարեց, որ չի բացառվում առաջիկայում առաջանա նման նոր հանդիպման անհրաժեշտություն:

Հավանաբար Ադրբեջանի այդ ցանկությունը այնքան էլ մեծ ուշադրության չի արժանանում համանախագահների մոտ, և չի բացառվում, որ հենց սրանով է պայմանավորված նաև Ադրբեջանի ագրեսիվության աճը սահմաններում: Սակայն առայժմ Բաքուն ստանում է միայն Մինսկի խմբի համանախագահների մակարդակով ընդունելության հնարավորություն: Եթե, իհարկե, սա Բաքվի ցանկությանն ընդառաջ քայլ է, այլ ոչ թե Բաքվին պարզապես հրավիրում են պատասխան տալու իր արարքների համար:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031