Լրահոս
Օրվա լրահոսը

2012թ. Հայաստանից դուրս է բերվել 1 մլրդ 230 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ 63 մլն դոլարով ավելի. «168 ժամ» 

Հունվար 24,2015 10:39

Հայաստանից անօրինական ֆինանսական արտահոսքերը տարեցտարի մեծանում են: Այս մասին է վկայում Global Financial Integrity (GFI) կազմակերպության հերթական տարեկան զեկույցը՝ «Զարգացող երկրներից ոչ օրինական ֆինանսական հոսքեր 2003-2012»: Ըստ այդմ՝ Հայաստանն «առաջընթաց» է արձանագրել և նախորդ տարվա 71-րդ հորիզոնականից (144 երկրների շարքում) 2012-ին բարձրացել է 69-րդ «պատվավոր» տեղը (145 երկրների շարքում): GFI-ի հաշվարկներով` 2012-ին Հայաստանից դուրս է բերվել 1 մլրդ 230 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ 63 մլն դոլարով ավելի: Ընդհանուր առմամբ, 10 տարիների ընթացքում (2003-2012թթ.) Հայաստանից արտահոսքը կազմել է մոտ 7.5 մլրդ դոլար: Թե ո՞ր ուղղությամբ են հոսել կամ որտե՞ղ են հանգրվանել այս փողերը, զեկույցում չի նշվում:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Կղզի են առել, որ յուրաքանչյուրն իր ստրուկներին տեղափոխի այնտեղ և վերածնվի*:Խեղճ ,,Ալֆա,, կղզի, սրասույզ է գրված ճակատիդ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031