Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետությունն արդեն իսկ նոր մակարդակի է «բարձրացրել» սադրանքների իր զինանոցը». «Հայոց աշխարհ»

Հունվար 24,2015 10:31

 «Հայոց աշխարհի» հարցերին պատասխանում է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար, քաղաքագետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ

   
   -Ինչպե՞ս եք գնահատում սահմանում ստեղծված իրավիճակը. մեզ պարտադրված սողացող պատերազմը՝ իրար հերթ չտվող դիվերսիոն գործողությունների եւ սահմանային միջադեպերի այս աննախադեպ «ալիքը», կարո՞ղ է վերաճել լայնածավալ պատերազմական գործողությունների։

-Լայնածավալ պատերազմի մասին խոսելը, կարծում եմ, վաղաժամ է, բայց մի բան պարզ է՝ հակառակորդը նոր որակ է հաղորդել զինադադարի ռեժիմի խախտումներին. եթե նախկինում բավարարվում էին հիմնականում հրազենային կրակոցներով եւ հազվադեպ էին դիմում ավելի ծանր զինատեսակների, հիմա օգտագործում են նաեւ նռնականետեր, ականանետներ եւ այլն։

Սրա համար կարելի է տարբեր բացատրություններ գտնել՝ ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին, բայց փաստը մնում է փաստ, որ այդ պետությունն արդեն իսկ նոր մակարդակի է «բարձրացրել» սադրանքների իր զինանոցը։

-Ընդլայնվել է նաեւ դիվերսիոն հարձակումների աշխարհագրությունն ու հաճախականությունը՝ ադրբեջանական կողմը սադրանքներ է հրահրում միանգամից մի քանի ուղղություններով, ավելացել է մահացու ելքով միջադեպերի թիվը։ 

-Եթե օգտագործվում են ավելի ծանր զինատեսակներ, կորուստներն էլ ավելի մեծ են լինում։ Բայց դա չի նշանակում, թե պետք է խուճապի մատնվել՝ հակառակորդը շատ ավելի մեծաթիվ կորուստներ է տալիս։

Ուրիշ բան, որ հիմա էլ նոր սադրիչ «գործողություն» են ձեռնարկել, այս անգամ՝ սեփական ժողովրդի հանդեպ, արգելափակելով ցանկացած տեղեկատվական արտահոսք իրենց կորուստների վերաբերյալ։ Սա Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության եւս մեկ անընդունելի դրսեւորում է, որից պետք է հետեւություններ անեն բոլորը՝ ե՛ւ մենք, ե՛ւ միջազգային հանրությունը. ժամանակն է, որ պաշտոնական Բաքվի հանդուգն պահվածքը շատ կոշտ հակազդեցության արժանանա նաեւ միջազգային հանրության կողմից։

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031