Երեկ նորից հարցազրույց է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա ասել է հիմնականում ճիշտ բաներ, եթե, իհարկե, վերանանք այն հանգամանքից, թե ո՛վ է այդ ճիշտ բաներն ասողը: Մոտակա 2-3 շաբաթում այդ հարցազրույցը քննարկվելու է երկրորդ նախագահի համակիրների եւ «չուզողների» կողմից, իսկ քաղաքագետները գուշակություններ են անելու Քոչարյանի հետագա ծրագրերի վերաբերյալ: Բայց կարծում եմ՝ այսօր կա շատ ավելի կարեւոր թեմա` այն, ինչ կատարվում է մեր սահմաններին: Եկեք անկեղծ լինենք ինքներս մեզ հետ` հակառակորդի սադրանքները ոչ միայն չեն դադարելու, այլեւ ավելի հաճախակի ու լայնածավալ են դառնալու:
Ես որոշակի ենթադրություններ ունեմ, թե ով է «բզբզում» այդ իրավիճակը եւ չեմ կարող կապ չտեսնել Գյումրիում մարդկանց արդարացի ընդվզման (ինչպե՞ս համարձակվեցին ցույց անել ՌԴ հյուպատոսության մոտ) եւ ադրբեջանցիների ակտիվացման միջեւ:
Հնարավոր չէ չտեսնել նաեւ, որ պատերազմական մեր օջախը կապված է Ուկրաինայում եւ Միջին Արեւելքում ընթացող պատերազմների հետ: Եվ այդ առումով շատ կարեւոր է, թե ինչպես է աշխարհն արձագանքելու հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերին: Բայց դա նույնպես առանձին վերլուծության թեմա է:
Այստեղ ասածս այն է, որ վիճակը լուրջ է, եւ մեր իշխանությունը, ոչ իշխանությունը, նախկին եւ ներկա նախագահները, ընդդիմությունը եւ հասարակությունը, առանց խուճապի մատնվելու, առանց մարդկանց մեջ հավելյալ անվստահություն սերմանելու պետք է դրսեւորեն այդ իրավիճակին ադեկվատ վերաբերմունք: Ըստ երեւույթին, վերոհիշյալ ինստիտուտները, պահպանելով բնական հակասությունները, պետք է նաեւ միասին մտածեն, թե ինչպես բարձրացնել մեր պաշտպանունակությունը:
Կարդացեք նաև
Կարիք չկա ասելու, որ դա միայն բանակի գործը չէ: 21-րդ դարում դա նաեւ պետական կառավարման, տնտեսության, դիվանագիտության, քարոզչության եւ բազմաթիվ այլ ոլորտների խնդիրն է: Ժամանակն է, ինձ թվում է, վերանայել դրանց կառուցվածքն ու ուղղվածությունը՝ հաշվի առնելով ակնհայտորեն փոխված վիճակը Հայաստանի եւ Արցախի սահմաններին: Չի լինի լայնամասշտաբ պատերազմ՝ շատ լավ, կլինի՝ պետք է դրան պատրաստ լինել:
«Մեծագույն թյուրիմացություն է այս պատերազմը «ղարաբաղյան» անվանելը: Սա Ամենայն Հայոց Պատերազմ է: Անկասկած վերջինը»,- ժամանակին գրում էր Վազգեն Սարգսյանը: Իսկապես այդպես է, եւ այդ չավարտված պատերազմը պետք է վարեն ոչ միայն հայաստանցիները: Վերջերս զրուցակիցներիցս մեկն առաջարկել է ընդհանրապես հրաժարվել «սփյուռք» հասկացությունից: Սփյուռք կար այն ժամանակ, երբ գոյություն չուներ հայկական պետություն, հիմա պետք է խոսել Հայաստանից դուրս գտնվող հայկական համայնքների մասին: Այդպիսի մոտեցման դեպքում, ինձ թվում է, դժվար չի լինի գտնել մեր երկրի անվտանգության աստիճանը բարձրացնող նյութական եւ մասնագիտական ռեսուրսներ:
Ինչ մնում է քաղաքական գործիչների փոխադարձ կսմիթներին եւ խարդավանքներին, ապա դրանք նորմալ երեւույթ են: Թող զբաղվեն, եթե ուրիշ գործ չունեն:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Օ, իհարկե, միավորվեք…Սեպն իր գործն արել է, գերանը կոտրատված է, միացրեք…Բենզինով վառածը խոսքով կամոքվի*:Միավորվեք:Էլիտար խոտանի կյանքը սեփական կյանքերով փրկեք, միավորվեք:Խունտայի շահը հայրենյաց շահ է, միավորվեք:Ոչինչ որ վեջի սկիզբն է:Միավորվեք ներքևներով հանուն վերևների, չէ որ ազգային շահը նրանք են:Ձեր մարդկային կյանքն էլ նվիրաբերեք, չէ որ անձնազոհությունը կվեհացնի ձեզ:Շաշուլիկ թմրուլրկին ժուլիկով փոխարինեք, կարևոր չէ, կարևորը մարիոնետկաներին մարդացրեք, որ ազգը նրանց շնորհիվ է ճանաչվել, անտեսվել, գնահատվել և դուրս գրվել պատմական եռուղուց:Խաղը ծերացավ:Ասել եմ մեցաց բութաց կետ առ կետ, դե հիմա թող միավորված հետևեն:Մի միջակետի շեղում չի լինի:Թող տարբերեն տղուն տղուց ու Առաջ, միավորյալ անմիաբանության ցրտատար սերմեր:
Դանդաղ է հայ միտքը շատ դանդաղ: Դա Քեսաբից սկսած էր պետք անել: Ոչ թե Հայաստանից (Մեծ ու Փոքր Հայք կա, Էրկիր, որտեղից ենք բոլորս), այլ ‹Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող հայ համայնքներ›: Խիստ տեղին խմբագրական:
….«Ժամանակն է, ինձ թվում է, վերանայել դրանց կառուցվածքն ու ուղղվածությունը՝ հաշվի առնելով ակնհայտորեն փոխված վիճակը Հայաստանի եւ Արցախի սահմաններին:»…..
Այո, նաեւ Ռուսական ռազմաբազայի դերն ու նշանակությունը Հայաստանի համար,թե՞ սա մի կառույց է՝ ինքն իր համար, առնվազը՝ վերանաել ռազմաբազային վերաբերվող պայմանագրերը եւ հստակեցնել գործառույթները, ելնելով եւ հարգելով՝ փոխշահավետության սկզբունքները։
«Մեծագույն թյուրիմացություն է այս պատերազմը «ղարաբաղյան» անվանելը: Սա Ամենայն Հայոց Պատերազմ է: Անկասկած վերջինը»,- ժամանակին գրում էր Վազգեն Սարգսյանը: Իսկապես այդպես է, եւ այդ չավարտված պատերազմը պետք է վարեն ոչ միայն հայաստանցիները: Վերջերս զրուցակիցներիցս մեկն առաջարկել է ընդհանրապես հրաժարվել «սփյուռք» հասկացությունից: Սփյուռք կար այն ժամանակ, երբ գոյություն չուներ հայկական պետություն, հիմա պետք է խոսել Հայաստանից դուրս գտնվող հայկական համայնքների մասին:
«Սփյուռք» հասկացությունից հրաժարվողներիս ու այս պատերազմը «ղարաբաղյան» անվանողներիս տեսեք: Ձեր ամբողջ խոսքը ողողված է Հայաստան-Ղարաբաղ զառանցանքով: Քանի դեռ չեք հասկացել, որ կա միայն 1 Հայաստան ու Ղարաբաղն էլ նրա մասերից մեկն է, շարունակ կխոսեք այս անկապ թեմաներից: Համ խմբագիրը, համ մեկնաբանողները, մի կողմից գրում են միավորվելու մասին, բայց համ էլ եսիմ ինչ են գրում` հայաստանցիներ- ղարաբաղցիներ, Հայաստան-Ղարաբաղ….ոնց եմ հոգնել ու զզվել էս ամենից….ու ես` պատերազմի 90ականների մասնակիցս` տանել չեմ կարողանում Ղարաբաղը` եթե այն այլ պետություն է, չեմ գնա երբեք Ղարաբաղ, եթե այն այլ պետություն է: Կհասկանա՞ք, վերջապես, սա:
Մէկ Ազգ, Մէկ ժողովուրդ, Մէկ Հայրենիք, Մէկ Պետութիւն
գործնականօրէն / փաստարկում ՝
http://www.shoushisummercamp.org
Ես էլ որպես հայ և Հայաստանի Հանրապետության քաղաքացի երկու ձեռքով կողմ եմ հեղինակի կոչին` ուղղված հայերիս միավորմանը: Միանում եմ Արամ Աբրահամյանին և այն բոլոր հայերին ովքեր մտահոգված են մեր` հայերիս միավորմամբ ու ապագայով և հորդորում եմ` հայեր միացեք, միացեք անկախ անձնական կամ այլ շահերից ու հակասություններից, որովհետև մեր միաբանությունը և բարի ապագան ավելի կարևոր են քան մեր նեղ և անձնական շահերն ու հակասությունները:
Ոչ մի միավորում չի կարող լինել, քանի դեռ հայերը Ղարաբաղը չեն համարում Հայաստանի Հանրապետության մարզերից մեկը, քանի դեռ գործածում են հայաստանցի-ղարաբաղցի տխմարաբանությունը, քանի դեռ համադասորեն գործածում են Հայաստան-Ղարաբաղ հասկացությունները….
Ռուսի գործելաձևը միշտ նույնն է. այնպես անել,որ հային թվա,թե առանց ռուսի «կորած է»:
Պիտի փոխել նաև ԼՂՀ-ի անունը և դարձնել «Լեռնային Հայաստանի Հանրապետություն»:
Ու դադարե՛լ օգտագործել արևելահայեն-արևմտահայերեն տերմերը. կա միայն մե՛կ հայերեն. դա ՀՀ/ԼՂՀ-ի պետական լեզուն է:
Господа. Просто следует признаться, что наша концепция обороны Армении сегодня не работает. Вот и все. Расскажите мне сколько хотите, что азербайджанцы больше теряют. А мне что от этого? Они могут терять сколько угодно. Проигрываем мы. Можно, победить в сражениях, но проиграть войну. И такое бывало. Больше года, как в комментариях Аравота я пишу, что концепция обороны Армении не работает. Более того, “союз” с Россией для нас стало смертельной опасностью. Тогда Аравот работал на другую волну. Тогда некоторые “патриоты” здесь в комментариях, в открытую начали пропагандировать упразднение государственности Армении. Редакция спокойно печатала эти “мысли”, объясняя это демократической приверженностью к свободе слова. Не одна демократическая страна не разрешит такое. В любой стране призыв упразднение суверенитета, преступление. Однако, в редакции Аравот так не считали. Бог вам судья. И надеюсь, народ Армении. Скоро. Факт в том, что “союз” с Россией изолирует Армению. Тянет в экономическую пропасть. Дает возможность расправы с Арменией в “региональных” кругах. Пишу и думаю. Какие банальные мысли. Да господа. Сегодня это уже банально. Русские в очередной раз провели с нами воспитательную работу. Поблагодарил бы, если бы урок не был таким жутким. Армения напоминает очкастого ботаника, который попал в круг уголовников, среди которых хочет выжить, опираясь на поддержку “своего” уголовника, своей “крыши”. Забывая, что в таких случаях, уголовники ВСЕГДА договариваются и “рвут лоха на части”. Для такой страны как Армения, нет другого пути, как жить по законам цивилизованных стран, в зоне юрисдикции международного право. А это право, пока держится на ценностях СВОБОДНОГО МИРА. Сколько угодно Сербы пусть хнычут, как этот свободный мир был несправедлив к ним. От этого в мире ничего не меняется. Мы хотим быть в состояние Сербии и вечно жаловаться, что мир к нам несправедлив? Первое: Российские базы в Армении не в состояние защищать Армению в случае агрессии Турции. Силы просто убоги. Второе: Россия НЕ ЗАХОЧЕТ вмешиваться, так как народ России не испытывает симпатии к народам СССР. Более того, очевидны враждебные настроение. Третье: Российские политики на высоком уровне, неоднократно говорили, что не собираются вмешиваться на стороне Армении в армяно-азербайджанский конфликт. Им это не выгодно. Присутствие баз на территории Армении они объясняют желанием противостоять НАТО в регионе. Возникает вопрос. Как? Воюя с НАТО? Нет, конечно. Смешно. А как? Только оказывая давление на Армению. Чтобы Армения не изменила политический вектор. Вот и все. На Азербайджан, на Турцию они давлению оказать просто НЕ МОГУТ. Только на нас. Вот и продают оружие Азербайджану, таким образом оказывая давление на нас. А нам что нужно? Быть АВАНГАРДОМ России, как считают некоторые комментаторы Аравота? Чтобы первыми погибнуть, оберегав кровь основных сил? То есть России? Какая завидная роль! Нам следует менять политическую элиту, внешнеполитический курс и концепцию обороны страны. Саргсяна-в тюрьму! Армению-в ЕС и НАТО!
Իսկ Դուք ինչո՞ւ հայերեն չեք գրում: Անկախ այն բանից, թե ինչ եք ասում, Ձեր ոչ մի խոսքը չի կարող անկեղծ երեւալ, քանի դեռ հայերեն չեք գրում: Ու ոչ մի հիմնավորմամբ չի կարող արդարացվել Ձեր այս արարքը: Շատերն են գրել Առավոտի այս անհասկանալի քաղաքականության մասին, որ թույլ է տալիս ոչ հայերեն մեկնաբանություններ, սակայն նույնքան անհասկանալիորեն ոչինչ չի փոխվում:
У Армении два врага – проплаченные русофилы и волонтеры провинциального фронта вроде Արեգ. Ну не пишет Норайр по-армянски, вырос не в Армении, так сложилось. Но сохранил чувство любви к родине, а ведь мог и не сохранить. Местечковые нападки на людей с широким взглядом на происходящее и есть главное препятствие на пути объединения армян, дорогой брат Арег. Пусть хоть по-турецки пишет, но по делу.
.
Ну что, господа модераторы? Вы решили не опубликовать мои слова?
ադեկվատ
լատ. adaequatus = ad (դէպի) + aequare (հաւասար անել)
aequare նոյնն է, թէ անգլ. equal (հաւասար):
Միով բանիւ, «ադեկվատի» փոխարէն հանգիստ կարող էիք գրել համարժէք, նոյնական կամ համապատասխան
Եթե “ԱՌԱՎՈՏ” թերթի վարչությունը, հանձինաս իր գլխավոր խմբագր հարգելի Արա Աբրահամյանի, խոչընդհոտում ու հանում է առանձին օգտատերերի , ըստ իրենց աշխարհաճանաչման վերլուծական արդարացված մեկնաբանություններն, որոնք էլ ինչ որ չափով պիտի ի հայտ բերեն քննարկվող հոդվածի հետ կապված, մեծամասնության կողմից ընդունելի զուգահեռ այլ մոտեցումները, ապա հարց է առաջանում, թե ի՞նչ նպատակներ է հետապնդում այս լրատվամիջոցը, դրսից կամ ներսից ժողովրդավարությանը ՀԱԿԱՍՈՂ ինչպիսի՞ ուժերի կողմից է ֆինանսապես սնվում ու առաջնորդվում, Ինչու է դեմ կանգնում, ինչպես ընդունված է քաղաքակիրթ ձեվով դրանց հակադրվելուն, , իրականությունը “ջրի երես” հանելուն …
Գյումրիում Կատարված Ավետիսյանների ընտանիքի խախաղ քնած անմեղ յոթ անդամների ՀՐԵՇԱՎՈՐ – գնդահակարումն, ապշեցրեց իր դաժանությամբ ու ցնցեց ամբողջ, առանձնապես Հայ համացանցը…
o Մեր օրերում համաշխարհային դավադիր ուժերի կողմից Սիրիայում, Ուկրանիայում եվ այլ երկրներում կատարվող ավերվածությունների, մարդասպանությունների համայնապատկերում, սա նույնպես Համաշխարհային դավադիր ուժերի ծրագրերի շղթայի մի փոքրիկ օղակն է… Ամենուրեք աղետներ ստեղծող, Ջհուդամասոնական դեստրուկտիվ ուժերն, իրենց մարդատյաց, աշխարհաքաղաքական խաղեր խախացող, Համաշխարհային տիրապետության հասնելու հեռահար նպատակներով, մեզ մոտ Հայաստանում նույնպես, պլանավորել,կազմակերպել ու իրագործել են, իրար հետ խիստ կապակցված Գյումրիի դիվերսիոն այս խմբի անդամների վայրենի գործողությունները: Իսկ այդ ճիվաղ, վիժվածք Պերմյակովը այդ դավադիր խմբի անդամներից մեկն է, եվ շատ հավանական է, որ սպանությունների հետ նույնիսկ առընչություն չունեցողը… Այդ Նենգ ուժերի Մոտակա նպատակն է` ԽՈՒՃԱՊ ստեղծել Հայաստանի ժողովրդի մեջ, ընկճել նրան, նույնպես թշնամանք ու ատելություն բորբոքել ռուս եվ Հայ ժողովրդների միջեվ, էլ ավելի շատացնել թուրքերի ու ադրբեջանցիների հանդեպ հայերի ատելությունը, խառնակչություններ ու բախումներ առաջացնել կովկասյան տարածաշրջանի հանրապետությունների միջեվ, ավելի բորբոքել , հանրապետությունում Հայ մարդկանց ատելությունն իրենց գրպանին գերի, օտարին ծախված վարչախմբի նկատմամբ… Այդ նենգ ու դավադիր ուժերը միաժամանակ մի քանի նշանակետեր է խփում…Ստացվում է այնպես ինչպես, նմանատիպ ՊՂԾՈՒԹՅԱՄԲ այս օրերին հենց այդ նույն ուժերի կողմից հրահրված, Ուկրանիայի ժողովրդների երկու հատվածներին իրար դեմ հանած եղբայրասպան պատերազմում …. ԴԻտեք տեսահոլովակը ու կհամոզվեք ասածիս… Սեղմեք այստեղ` https://www.youtube.com/watch?v=C7elotNns58 УЖАС!► НАЧАЛСЯ ГОЛОД НА ДОНБАСЕ► КУДА СМОТРЯТ ВЛАСТИ?►СПЕЦИАЛЬНЫЙ КОРРЕСПОНДЕНТ◄ПОСЛЕДНИЙ ВЫПУСК.
Իբրև վերջաբան.
-Կանգ առ, ակնթարթ,ինչ չքնաղ ես դու….
Այն, որ սահմանների կարեւոր մասի պաշտպանությունը վստահել ենք այլ՝ թեկուզեւ այս րոպեին վստահելի պետության քմահաճույքին, դա փոխում է մեր պետականության կարգավիճակը: Իսկական Վստահությունը, ինչպես նաեւ իսկական Սերը միշտ փոխադարձ է լինում, ստացվում է, հարեւանը չի վստահում ձեզ ձեր երեխաների կերակրելու հոգսը, ինքն է կերակրում նրանց: Անբնական է:
Ուրիշ բան, եթե նրանց հետ համատեղ զորավարժանքներ կազմակերպեինք, իրար օգնեինք բարձր մարտական պատրաստակամություն ապահովել ու նման բաներ: Երկուսի համար էլ հիմիկվա կարգավիճակը ձեռնտու չէ: Տեսնենք, միգուցե խելքի գան:
««Մեծագույն թյուրիմացություն է այս պատերազմը «ղարաբաղյան» անվանելը: Սա Ամենայն Հայոց Պատերազմ է: Անկասկած վերջինը»,- ժամանակին գրում էր Վազգեն Սարգսյանը:»
Մեծագույն թյուրիմացություն էր այն, երբ Նախիջեւանի թուրքերը հարձակվել էին Արարատի շրջանի վրա, իսկ Արարատի շրջանի գյուղացի կոմերիտական Վազգենը Օպերայի (թատերական) հրապարակում «Ղարաբաղ» էր գոչում… Ինչու՞:
Մեծագույն թյուրիմացություն էր սկիզբը, սկզբի վերջը, վերջի սկիզբը, վաղը կրկին սկզբի վերջը…
«Չի լինի լայնամասշտաբ պատերազմ՝ շատ լավ, կլինի՝ պետք է դրան պատրաստ լինել:»
Լայնամասշտաբ պատերազմ չի լինի, իմաստ չունի: Թուրքը այդ աստիճանի հիմար չի, նա սպասում է: