Լրահոս
Օրվա լրահոսը

«Առհասարակ ծաղրանկարում են հայտնիությանը»

Հունվար 24,2015 15:30

Ընթացիկ տարվա սկզբից աշխարհը վերլուծում է Charlie Hebdo-ի թեման: Այս առիթով «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը (ծաղրանկարում) «Առավոտին» հայտնեց. «Առհասարակ ծաղրանկարում են հայտնիությանը, հարեւանի ծաղրանկարը չես տեսնի թերթում, եթե նա, իհարկե, Էյնշտեյնը չէ: Մարդ, որ ընտրում է հայտնիության ճանապարհը, պետք է պատրաստ լինի ե՛ւ ծաղրանկարի, ե՛ւ հայհոյանքի, ե՛ւ իրեն ուղղված ձվերի կամ լոլիկների տարափի: Մյուս կողմից՝ ծաղրանկարը երկկողմանի պրոցես է՝ կախված ընկալողի տրամադրությունից եւ մակարդակից… Իսկ Charlie Hebdo-ն միգուցե Մուհամեդի՞ն նկատի չուներ»: Քիչ անց էլ Արմեն Մարտիրոսյանը օրինակ բերեց անեկդոտի տեսքով. «Ժուկովը Ստալինի աշխատասենյակից դուրս է գալիս ու քթի տակ ասում՝ козел усатый: Ընդունարանում սպասող Բերիան լսածն անմիջապես հասցնում է Ստալինին: Վերջինս էլ կանչում է Ժուկովին, հարցնում, թե ո՞ւմ նկատի ուներ: Ժուկովը պատասխանում է՝ Հիտլերին: Այդ պահին Ստալինը դառնում է Բերիային ու հարցնում՝ а вы, Берия, кого имели ввиду?:

Պարոն Մարտիրոսյանի խոսքերով՝ Հայաստանում մի 10 տարի առաջ արգելված էր նույնիսկ ծաղրանկարներում էշ պատկերելը: Նրա ձեւակերպմամբ. «Հիմա էլ կան արգելված կենդանիներ… Այնպես որ՝ հայտնի դերասանից մինչեւ նախարար, երգչից մինչեւ պատգամավոր պետք է պատրաստ լինեն ծաղրանկարվելու՝ այնպես, ինչպես քաղաքակիրթ աշխարհում է ընդունված»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031