Լրահոս
Օրվա լրահոսը

Ճի՞շտ է արդյոք, որ ոտնահարվում են ՀՀ թոշակառուի իրավունքները

Հունվար 24,2015 15:00

Իմ հայրը՝ Գառնուշ Կարապետի Մանուկյանը, թոշակառու է, 87 տարեկան, 62 տարվա մանկավարժական աշխատանքային ստաժով, 2-րդ կարգի հաշմանդամ, զրկված տեղաշարժվելու հնարավորությունից:

Նա իր թոշակը ստանում է «Արդշինինվեստբանկ»-ի Կոմիտաս փողոցում գտնվող մասնաճյուղից՝ VISA քարտով: Պարզվում է՝ որպեսզի թոշակառուն ապացուցի, որ ինքը ողջ եւ առողջ է, ամեն տարի՝ հունվար ամսին, պետք է անձամբ ներկայանա բանկ՝ հաստատելու համար այդ փաստը: Մի կողմ թողնենք, թե ինչքանով է դա բարոյական, եւ դա ում նախաձեռնությունն է (Արաբկիր շրջանի սոցապի ղեկավարի առաջին տեղակալը պնդում է, որ դա բանկի նախաձեռնությունն է, իսկ վերը նշված բանկի կառավարիչը՝ ճիշտ հակառակը):

Ես առաջարկել եմ բանկի աշխատակիցներին անձամբ համոզվել թոշակառուի ողջ եւ առողջ լինելու փաստի մեջ՝ նրանց հրավիրելով մեր տուն, սակայն նրանք հրաժարվել են: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ պրոբլեմների հետ է կապված տեղաշարժվելու հնարավորությունից զրկված 87 տարեկան թոշակառու հաշմանդամի տեղաշարժը դեպի բանկ, եւ ընդհանրապես՝ հանուն ինչի նման տեղաշարժ: Միգուցե ապացուցելու համար սեփական անձի ողջությունը, ինչը, որպես իրավաբանական կատեգորիա, անհեթեթություն է: Ստացվում է մի տպավորություն, որ պատկան մարմինները այս բնագավառում գոյություն ունեցող չարաշահումներից ձերբազատվելու նպատակով անլուծելի պրոբլեմների առաջ են կանգնեցնում հասարակության ամենօրյա բազմակողմանի ուշադրության ու հոգածության արժանի խավին: Ի հավելումն այս ամենի՝ ուզում եմ նշել սոցապի աշխատողների անտարբերությունը վաստակաշատ մանկավարժի պրոբլեմներին եւ նշված բանկի կառավարչի եւ համապատասխան բաժնի աշխատակցի ոչ պատշաճ պահվածքը խնդրո առարկա հարցի կապակցությամբ (ում ուզում եք՝ դիմեք):

Ճի՞շտ է արդյոք, որ ոտնահարվում է ՀՀ Սահմանադրությունը: Ճի՞շտ է արդյոք, որ թոշակառուն իրավունք չունի ստանալու իր թոշակը, եթե տեղաշարժվելու հնարավորությունից զրկված լինելու պատճառով չի կարող ապացուցել իր ողջ եւ առողջ լինելու փաստը, կամ ընդհանրապես՝ նա կարիք ունի՞ նման ապացույցի:

Մ. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԵՊՀ դոցենտ, ֆ.մ.գ.թ.

«Առավոտ» օրաթերթ
23.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. alex says:

    ԲԺԻՇԿԸ ԹՈՂ ‘ԹՈԻՂԹ ՏԱ ՈՐ ՆԱ ՉԻ ԿԱՐՈՂ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼ:ՍԱ ԻՆՁ ԹՎՈԻՄ Է ԲԱՎԱԿԱՆ Է:

  2. Armen says:

    Հարգելի քաղաքացի:

    Ըստ կենսաթոշակների վճարման կարգի , թոշակառուն տարին մեկ անգամն պետք է ներկայանա բանկ, ներկայացման ամսաթիվը թարմացնելու համար,: Դա սոցապ հիմնադրամի պահանջն է: Դա արված է նրա համար, որ տեսնեն թոշակառուն գտնվում է ՀՀ տարածքում թե ոչ: Իսկ եթե տարին մեկ թոշակառուն ի վիճակի չէ ներկայանալ բանկ, պետք է դիմում գրեք, որպեսզի թոշակը առաքի Հայփոստը փոստատարի միջոցով անձամբ տուն:

  3. nene says:

    Այն օրը բանկում էի ,մեկի հետ նման խնդիր ծագեց։Ուղարկեցին իրենց աշխատողին ։Խնդիր չեղավ։Հետևաբար խնդիրը այդ բանկի աշխատակիցների ծուլության մեջ պիտի փնտրել։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031