Օրերս Վանաձորի քաղաքացի Նարեկ Խառատյանը կոչով դիմել էր Վանաձորի քաղաքապետին և ավագանուն` ինչպես իր խոսքում նշեց, պահանջելով հրավիրել արտահերթ ավագանու նիստ, հանդես գալ ուղերձով և պահանջել պատասխանատու իրավապահ մարմիններից` 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ գլխավոր մեղադրյալ, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի գործի նախաքննությունն ու դատավարությունը իրականացնել ՀՀ տարածքում, ՀՀ իրավապահների կողմից:
Հունվարի 22-ին երիտասարդն իր կոչը փակցրեց Վանաձորի ավագանու նստավայրի և քաղաքապետի աշխատասենյակի դռների վրա:
Կարդացեք նաև
Կոչը` Վանաձորի ավագանուն և քաղաքապետին հասել է: Այսօր քաղաքապետարանը պաշտոնական հայտարարություն է տարածել` հունվարի 26-ին ժամը 11-ին ավագանու արտահերթ նիստ հրավիրելու մասին, սակայն օրակարգում երիտասարդի պահանջը մտցված չէ:
Ի՞նչ դիրքորոշում ունի ավագանին և քաղաքապետը այս հարցի վերաբերյալ և կկատարեն արդյո՞ք որևէ քայլ, մանավանդ այն դեպքում, երբ մի քանի ավագանու անդամներ մեղմ ասած բացասական մոտեցում են ցույց տվել այս նախաձեռնությանը:
Հենրի ՄԽԻԹԱՐՅԱՆ