ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հունվարի 27-ին Կրակովում հանդիպելու են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր Մամեդյարովի և Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոյի հանդիպման ժամանակ։
Հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի, Մինսկի խմբի գործունեության ծրագրի և տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր, փոխանցում է ադրբեջանական գործակալությունը։
Ըստ նույն աղբյուրի՝ շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ իր և ԵԱՀԿ-ի գործող նախագահի մտահոգությունն է արտահայտել ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում: