«Բարսելոնի» հարձակվողը Esquire-ին պատմել է ամենագլխավոր բաների մասին: Նրա խոսքերը աֆորիզմներ են հիշեցնում:
Իմ փոխարեն ոտքերս են խոսում:
Բարսելոնում բնակվում եմ 12 տարեկանից, բայց չեմ դադարել արգենտինացի լինել, ինչպես կարծում են իմ հայրենակիցներից շատերը:
Ես մեծ հարգանք եմ տածում Պելեի, Մարադոնայի, Դի Ստեֆանոյի նկատմամբ: Բայց չեմ ցանկանում, որ ինձ հիմա համեմատեն նրանց հետ: Այդ թեմայով կխոսենք, երբ թոշակի անցնեմ:
Կարդացեք նաև
Ինքնազոհողությունը եւ տաղանդը միշտ միասին են քայլում:
Ես իմ հաջողությունները ոչ մի բանով չեմ չափում: Ինչ եղել է երեկ, դա երեկ էր: Պետք է մտածել, թե ինչ է լինելու վաղը:
Ես այնքան ժամանակ չունեմ, որպեսզի անցյալի մասին մտածեմ:
Պարգեւները պետք է հուզեն ոչ թե ինձ, այլ լրագրողներին:
Կյանքում հաղթանակներից ու պարտություններից ավելի կարեւոր բաներ կան:
Փողը չէ, որ ինձ ստիպում է ավելի լավ խաղալ:
Եթե ինձ դադարեին վճարել որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի, մեծ հաճույքով կխաղայի անվճար:
Ռոնալդուն հրաշալի է: Ոչ մի նախանձ չկա: Եթե Ռոնալդուն չլիներ, ես նրան գերազանցել չէի ձգտի: Հետեւաբար, կդոփեի տեղում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Esquiere-ի