Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խեղճ մարդիկ անգամ ռուսերեն չգիտեին». սպանված Ավետիսյանների բարեկամ

Հունվար 23,2015 21:33

Այսօր մենք եղանք Գյումրու Մյասնիկյան փողոցում դաժանաբար սպանված Հասմիկ Ավետիսյանի հորաքրոջ աղջկա՝ Ալինայի տանը, որը գտնվում է նույն թաղում: Հորաքրոջ աղջիկը վստահեցրեց, որ Ավետիսյանները Վալերի Պերմյակովին ծանոթ չեն եղել: Ըստ նրա, եթե նման ծանոթություն լիներ, ինքն առաջին իմացողներից մեկը կլիներ, քանի որ շատ մտերիմ էին:

«Էդ խեղճ մարդիկ ռուսերեն անգամ չգիտեին, ինչ տես ու ծանոթ, ինչ բան, գիտեք նրանց տղան՝ Արմենը, ինչ խելոք էր, նա ընկերներ անգամ չէր տանում, բերում իրենց տուն», ասաց Ալինան:

Ըստ նրա, այս ընտանիքի անդամներն այնքան պարկեշտ ու շնորհքով են եղել, որ սպանության որեւէ վարկած չես կարող շոշափել, բացառությամբ այն, որ անմեղ հայ ընտանիք ոչնչացնելու մտադրություն են ունեցել:

Ըստ տիկին Ալինայի տան անդամների, եթե տուն  թալանելու մտադրություն ունենային,, ապա  տան ոսկին դրված էր պահարանում, բոլորի աչքի առաջ, թող տանեին, բայց այն տեղում է: Բացի  այդ,  առաջին սենյակը, ուր մտել ու սպանել էր տան աղջկան՝ Արաքսյային, նրա ոսկե խաչն ու մատանին դրված են եղել սեղանին, բայց մարդասպանը ձեռք չի տվել: Փոխարենը ոճրագործը  հագել է  տան տղամարդու շորերը, վերցրել տան անդամների երեք բջջային հեռախոսները, վեց հազար դրամ գումար  ու հեռացել:

Ալինայի առողջական վիճակը շատ է վատացել այս սպանությունից հետո, նա հիվանդ պառկած էր: Նրա ասելով, աչքի առաջ անընդհատ փոքրիկ Հասմիկն է գալիս, որը մարտ ամսին կդառնար 3 տարեկան: Հասմիկը Գյումրու բարբառով չի խոսել, այլ  խոսել է մոր լեզվով՝ գրական հայերենով, ու երբ նրանց տուն հյուր են գնացել, փոքրիկը տատիկի ու մայրիկի հետ  հավասարաչափ  իրար է  առնվել, ամեն անգամ փորձել է սեղան գցել:

Բարեկամները խիստ կասկածներ հայտնեցին, թե Ավետիսյանների տան դարբասը բաց է  եղել, ու ռուս զինվորը այդպես է ներխուժել նրանց տուն: Ըստ նրանց,  տիկին Հասմիկը շատ վախկոտ էր, մթից անգամ վախենում էր,  եւ չէր կարող դարբասը բաց թողնել:

«Մտածես, թե հայի մատն է խառը եղել, ախր ոչ մի թշնամի չունեին, էնքան որ անշառ էին, ինչի ախր, ինչի, ինչի, ունեցվածք էլ չունեին,  Հասմիկը իր քրոջ հետ ստիպված եղավ Նոր տարվանից մի քանի օր առաջ միրգ վաճառեր, որ Նոր տարի անեին: Մտածում ենք, թե ով պատվիրեց նրանց սպանությունը, ինչ ունեին նրանց հետ, ով ուղարկեց էդ Պերմյակով կոչվածին, որտեղից սա ծիլ տվեց», -տանջվում են հարազատները:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031