Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավդ տանեմ, Հայաստան». Ալեքսանդր Բոժկոյի հոդվածը՝ Գյումրիի դեպքերի մասին

Հունվար 23,2015 20:58

Ուկրաինական day.kiev.ua կայքում հրապարակվել է ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոյի հոդվածը, որ վերաբերում է Գյումրու ողբերգական դեպքերին:

Բոժկոն ողբերգության ցավը համեմատել է 1988 թվականի Գյումրու երկրաշարժի ժամանակ հայ ժողովրդի ապրած ցավի հետ:

Հոդվածը վերնագրված է՝ «Заберу твою боль», որը հայերեն թարգմանվում է «ցավդ տանեմ»: Դա, ինչպես հայտնի է՝ հայկական խոսակցական լեզվում օգտագործվող արտահայտություն է: Արտահայտելով իր ցավակցությունները տեղի ունեցած արյունալի իրադարձության կապակցությամբ՝ Բոժկոն ասում է՝ «Ցավդ տանեմ»:

«Հայաստանը չի կարողանում վերականգնվել հունվարի 12-ին հայ ընտանիքի դաժան սպանությունից հետո, որն իրականացրել է Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը: Ցնցումները, որոնք վերապրեց հայ հասարակությունը, կարելի է համեմատել միայն 1988 թվականի հետ, երբ ամբողջությամբ ավերվել էր Գյումրի քաղաքը, որն այդ ժամանակ կոչվում էր Լենինական»,- գրել է Ա. Բոժկոն:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ` «Հայկական ժամանակ»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031