Ֆրանսիայից Վարդան Պետրոսյանի գործով նրա պաշտպանությունը ստանձնած պաշտպանի ճառից հետո միջադեպ գրանցվեց տուժող Արթուր Հակոբյանի, նրա ընտանիքի եւ պաշտպանական կողմի միջեւ:
Փաստաբանի ճառը արժանացավ ծափերի, իսկ Արթուր Հակոբյանը ասաց, թե «ծափահարելու բան չէր, երկու երեխու գլուխ էր կերել»:
Մինչ դատարանից դուրս գալը, Արթուր Հակոբյանը հասցրեց ասել նաեւ. «Թողեք այս համբալին ասեմ, որ եկել փող էր առաջարկում, ասում էր մեղավորությունը քո վրա վերցրու»: Նա նկատի ուներ Վարդան Պետրոսյանի մեկ այլ պաշտպանին՝ Նիկոլայ Բաղդասարյանին:
Նիկոլայ Բաղդասարյանը դիմեց դատավորին, որպեսզի հանդես գա միջնորդությամբ քրեական գործ հարուցել տուժողի նկատմամբ, քանի որ ըստ նրա իրեն մեղադրում են ծանր հանցագործության մեջ:
Կարդացեք նաև
Դատարանը հեռացրել էր Արթուր Հակոբյանին, իսկ երբ կարճ դադարից հետո նա դատարան եկավ, խոստանալով, այլեւս իրեն պահել կարգին, քիչ այլ մեկ վիճաբանության ժամանակ «վիժվածք» ասաց փաստաբանին:
Սա այն դեպքում, երբ ֆրանսիացի գործընկերը դատարանի ուշադրությունը դեռ իր ճառի ժամանակ հրավիրել էր այն հանգամանքի վրա, որ պետք չէ նույնացնել պաշտպանին իր պաշտպանյալի հետ:
Մարի Լոռ Դոզեն ասաց, որ մարդը վախենում է նրանից, ինչը չգիտի:
Ըստ նրա, կարեւորն այն է, թե ինչ ես անում օրենքի հետ, ինչ նպատակ ես հետապնդում:
Նա ընթերցել էր դատական նիստերի արձանագրությունները, իր բացակայության ժամանակ գործում առկա փաստաթղթերը, նաեւ այն առարկությունները, որոնք հնչել է մեղադրողի դեմ:
Ըստ պաշտպանի, մեղադրող Արթուր Սարգսյանի մեղադրական ճառում չկար ոչինչ, ինչպես չկար ոչինչ մեղադրական եզրակացության մեջ:
Նա հարցրեց.«Ինչպես այսքանից հետո չմտածել,որ ամեն ինչ որոշված չէր»:
Նա «սոսկալի տպավորություն» էր ստացել Հայաստանի արդարադատությունից, այն , թե ինչպես է իրականացվում:
Մեր հյուրի տեղեկացմամբ, Ֆրանսիայում արգելվում են ԶԼՄ-ների մուտքը դատարաններ, թղթով ու գրչով էլ, եթե լինեն, հնարավոր է արգելեն: Սակայն` «եթե լրագրողներն այստեղ են, դա թափանցիկության նպատակով»:
Եւ «այն օրը, երբ Հայաստանի արդարադատությունը կարժանանա վստահության, ԶԼՄ-ների կարիք չի լինի»: Ֆրանսիայում, ըստ Վ.Պետրոսյանի պաշտպանի, անզգույշ պատահարի համար զրո տարիից մինչեւ հինգ տարվա ազատազրկում է լինում, քանի որ հաշվի են առնվում, որ չկան ծանրացնող հանգամանքներ, պատահաբար է եղել, միտում , կանխամտածվածություն չի եղել:
Նրա կարծիքով դատախազը վեցուկես տարի պահանջելով, չհիմնավորեց, թե ինչու, իսկ մեղադրողի ճառն ավելի շատ ուղղված էր իր գործընկերոջը՝ Նիկոլայ Բաղդասարյանին:
«Դուք Ձեզ այնպես եք պահում, ասես, կույր եք, խուլ եք, ոչինչ չեք լսում, կամ տեսնում: Չեք պատասխանում հեռախոսային զանգերին, մերժում եք միջնորդությունները: Զարհուրած եմ, դատական ավերածության համար, ինչու եք ուզում Վարդան Պետրոսյանին անազատության մեջ պահել»:
Նա ի դեպ, ասաց, որ մահվան ելքերով այլ դեպքեր էլ է ուսումնասիրել, մեկ այլ հայ դերասանի գործ, որի նկատմամբ կիրառվել է գրավ:
Այս երեւույթը, ըստ նրա մեկ անուն ունի «դատական բռնություն»:
Նա ուշադրություն գրավեց երկու բառերի վրա.Պատասխանատու եւ մեղավոր, խնդրեց, որ տարբերվեն դրանք:Ըստ նրա, իր պաշտպանյալը պատասխանատու է կատարվածի համար, բայց ոչ մեղավոր:
«Վարդան Պետրոսյանը քրեորեն մեղավոր չէ»,-ասաց նա եւ նաեւ, թե՝ ապացույցները կեղծվում են, որ ապացուցվի նրա մեղավորությունը:
Նա դիմելով դատարանին ասաց,Հարգելի դատարան, Վարդան Պետրոսյանին հանձնում եմ Ձեզ: Բանտը նրա համար չէ: Դուք դատում եք հիմա անհատականության»:
Մարի Լոռ Դոզեն ասաց, որ ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ այստեղ չի անդրադառնա պատժաչափին, միեւնույն ժամանակ, անդրադարձավ երդվյալ ատենակալների ինստիտուտին, որը Հայաստանում չկա:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
12 միլիոն դրամը թող մուծի, վերջանանք այս պատմութիւնից:
Արեւմտեան երկիրներում, նոյնանման արկածի մը պարագային, այդ գումարի տասից մինչեւ հարիւր, նոյնիսկ երբեմն հազա՛ր անգամն է վճարվում, ըստ օրէնքի կամ դատարանների:
Իսկ այդ յարգելի տիկինն ալ եկեր, բաղդատականներ է անում ֆրանսայի հետ, յուզումնալից ծափահարութիւնների արժանանալով:
Ի դէպ, որ խօսում ենք 1Ձ միլիոն հատուցման մասին, Վարդանը արդեօք, ցարդ, ո՞րքան ծախսեց արդէն փաստաբանների համար…
Ոնց որ ամբողջ երկիրը մի խոշոր մանկապարտէզ լինի… Հ.Շ.