Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Պոլատով. «Ցանկալի կլիներ, որ ԼՂՀ-ն ճանաչեր Օսմանյան Թուրքիայում հույների ցեղասպանությունը»

Հունվար 23,2015 18:58

Արցախի եւ Հայաստանի հույների «Պատրիդա» կազմակերպությունը դիմել է Լեռնային Ղարաբաղի եւ Արեւմտյան Հայաստանի իշխանություններին հույների ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում ընդունելու համար այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, «Նոյյան տապան» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Պատրիդա» կազմակերպության նախագահ Էդուարդ Պոլատովը:

«Մենք 22 տարի է, ինչ այս հարցը բարձրացնում ենք, այդ ժամանակ չկար ո՛չ Լեռնային Ղարաբաղը, ո՛չ Արեւմտյան Հայաստանի ղեկավարությունը: Կարծում եմ՝ խորհրդանշական կլինի, որ Օսմանական Թուրքիայում հույների ցեղասպանությունը ճանաչի արդեն կայացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ արդեն իր նախագահն ունեցող Արեւմտյան Հայաստանը: Այսօր մենք չենք շտապեցնում Հայաստանի կառավարությանը հույների ցեղասպանությունը ճանաչելու համար: Ցանկալի կլիներ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչեր Օսմանյան Թուրքիայում հույների ցեղասպանությունը»,- ասաց նա:

Էդուարդ Պոլատովի կարծիքով՝ նախադրյալները կան, որ Հայաստանի Հանրապետությունը կճանաչի հույների ցեղասպանությունը. «Ես համոզված եմ, որ հույների ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ, որը 2016 թվականին է, Հայաստանը կճանաչի հույների ցեղասպանությունը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031