Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյան. «Հայկական կողմը պետք է աներ ամենը, որպեսզի Պերմյակովին բռներ»

Հունվար 23,2015 18:35

«Ռուս ուժայինների համար կարեւոր չէ, որ այդ մարդը մի ամբողջ ընտանիք է գնդակահարել, սվիանահարել, իրենց համար կարեւոր է, որ իրենց քաղաքացին եւ զինվորական է, եւ այդ մարդը սպանել է ոչ թե ռուսի, այլ ազգի եւ խնդիր կա բռնել նրան, որ հայերի ձեռքը չընկնի»,- այսօր՝ հունվարի 23-ին, «Նոյյան տապան» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Նրա խոսքերով՝ հնարավոր է, որ ռուսական կողմը թաքցնելու բան ունի, այդ դեպքում, ըստ նրա, շատ հարցեր իրենց պատասխաններն են ստանում: Նա համարում է, որ սահմանապահների գործողությունները քրեորեն հետապնդելի տարրեր են պարունակում, եւ ըստ նրա գլխավորն այն է, որ գլխավոր դատախազությունը կամ քննչական մարմինները դիմեն ռուսական կողմին եւ պահանջեն, որպեսզի ռուսական կողմը քննի եւ հանցագործություն պարունակելու դեպքում քրեական հետապնդման ենթարկի սահմանապահներին:

Անդրադառնալով գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հայտարարությանը, թե պետք է բավարար ապացույցներ հավաքել, նա նշեց, որ զարմանալի է, որ Հայաստանի լավագույն քննիչները տաս օրում չեն կարողացել ապացույցներ հավաքել. «Զարմանալի է, որ իրենք քննության առարկա չեն դարձրել շատ դրվագներ, օրինակ՝ սահմանը հատելու դրվագը, երբ Բայանդուրի գյուղացիներն ասում են՝ սահմանը հատելու փորձ չի եղել, ռուսական Ազգային անվտանգության ծառայությունը ասում է, որ նման փորձ եղել է: Կա միայն մի ձեւ պարզելու համար դա եղել է, թե չի եղել, հարուցել քրեական գործ քրեական օրենսգրքի 329 հոդվածով եւ հետո պարզել եղե՞լ է, թե՞ ոչ»:

Դանիել Իոաննիսյանը կարծում է, որ գնալով գործն ավելի հստակ է դառնում. «Ավելի հստակ է դառնում, որ Հայաստանի իրավապահ մարմինները քայլեր չեն ձեռնարկում, որպեսզի ամբողջությամբ գոնե փորձեն գործը բացահայտել: Հայկական կողմը պետք է աներ ամենը, որպեսզի Պերմյակովին բռներ: Պերմյակովի գրպանում կար երեք բջջային հեռախոս, հայկական կողմն ունի տեխնիկական բավարար միջոցներ, որպեսզի ֆիքսեր, թե որտեղ են այդ հեռախոսները»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մոսո says:

    Արդեն պարզորոշ ասվել է, որ հայերն են բռնել նրան ու հանձնել ռուսներին (Ա. Մարտիրոսյան)
    Ինչու՜, շատ պարզ – այդ մարդը նրանց համար շատ ավելի կարեւոր է եւ իրենք դա պարտադրել էին: «Սայման խախտելն» էլ այստեղ վատ մտածված ներկայացում է, ուրիշ ոչինչ:
    1. Սուվերենություն, օրենք, պայմանագիր, կոնստիտուցիա այստեղ երրորդական, չորրորդական դեր ունեն, հասկանալ է պետք վերջապես, որ սրանք միայն ֆորմալ-ցուցադրական նշանակություն ունեն եւ ուղղակի հարկավոր չէ նրանց մասին այս դեպքում լրջորեն խոսել:
    2. Ենթադրենք հայ «իրավապահների» ձեռքն է հանձնվել այդ հանցագործը: Իսկ ինչ պիտի անեին նրա հետ այդ խայտառակ ողբացյալները, իրենց ունակություններով, մարդկային որակներով ու փաստացի կարողություններով – բացի արագորեն դատաստան տեսնելուց ու գլուխներն ազատելուց?
    3. Ռուսներն էլ նույնպես իրավունք ունեն կասկածելու մյուսների վրա (այդ թվում եւ հենց ծախված հայերի վրա), ինչպես եւ հայերը թուրքի եւ նրանց վրա:
    Այդ տեսակետից գոնե որոշ երաշխավորություն առաջավ հիմա՝ միջպառլամենտական վերահսկողությամբ:
    4. Ով պիտի պատժի նրան? Ինչ կարեւոր է? Այստեղ միայն ամբիցիաների հարց է: Իսկ կարեւորն այն է որ մեղավորն արժանի պատիժ ստանա: Բայց պիտի նկատի ունենալ որ միայն այդ տականքը չէ ըստ ամենայնի: ԱՄԵՆ ԻՆՉԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԽՆԴԻՐՆ Է ՀԻՄԱ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐԸ հարգելինես:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031