Թուրքիայի մի շարք հայտնի ընդդիմադիր գործիչներ հայտարարում են, որ կառավարությանը մտադիր է ընդառաջել հայերի պահանջներին և նրանց վերադարձնել նախագահական Չանկայա պալատը և Ստամբուլի Յեշիլքյոյի շրջանում գտնվող Աթաթուրքի անվան օդանավակայանի տարածքի մի մասը:
Թուրքական մամուլը գրում է, որ հայկական սփյուռքը մտադիր է թափ հաղորդել իրավական պայքարին՝ վերադարձնելու համար 1915-ին կորցրած տարածքները՝ վկայակոչելով ամերիկահայ հրապարակախոս Հարութ Սասունյանին, ով վերջերս ասել էր, որ Հայաստանն ու Սփյուռքը քննարկում են Անկարայի դեմ իրավական գործընթացներ սկսելու հարցը, և եթե Թուրքիայի դատարանները մերժեն հայցերը, ապա կդիմեն միջազգային դատարաններ:
Ազգայնական շարժում կուսակցության փոխնախագահ Օկտայ Վուրալը Today’s Zaman-ին ասել է․ – «Ես գիտեմ, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նման ծրագիր ունի: Փորձագետները խորհուրդներ են տալիս և աշխատում են տարածքները հայերին վերադարձնելու ուղղությամբ»:
Հրաչ Մելքումյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում