Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «Ադրբեջանական կողմը շարունակում է իր լկտի քաղաքականությունը սեփական զինվորների ու նրանց հարազատների հանդեպ: Այսօր միայն ցերեկային ժամերին նրանք կորցրել են երեք զինծառայող Քարվաճառի հատվածում, իսկ Արցախի հարավում մեկ դիպուկահար խմբի հրամանատար, որը ընկել է հայուհու դիպուկ գնդակից:
Ադրբեջանի քաղաքացիները թող իմանան, որ իրենց զավակները ոչ միայն զոհվում են, այլ նաև անարգվում սեփական ղեկավարության կողմից»:
Հայաստանում տակաւին շարունակւում է կարեւոր լուրերը, հաղորդագրութիւննեըը սոցիալական ցանցերով տարածելու արատաւոր երեւոյթը: Մի՞թէ ՀՀ ՊՆ-ն, Արտգործնախարարութիւնը կամ որեւէ այլ գերատեսչութիւն պաշտօնական կայք չունեն: Սա անլուրջ մօտեցում է:
Առաջինը տեղադրէք պաշտօնական կայքում, նոր յետոյ լուրն աջուձախ տարածէք:
Ինչ վերաբերում է այս յօդուածի նկարին:
Եթէ ես լինէի Արծրուն Յովհաննիսեանի փոխարէն, անպայման կը դժգոհէի նկարի կապակցութեամբ: Որովհետեւ ես որպէս ՀՀ ՊՆ մամլոյ խօսնակ եմ լուրը հաղորդում: Ցանկալի է՝ նկարը ԱՌԱՒԵԼԱԳՈՅՆ ՉԷԶՈՔ լինի ու ՀՀ դրօշ կամ զինանշան երեւայ:
Անթոյլատրելի է հրազէնը ձեռքը նկար տեղադրել: Յօդուածը խօսնակի՝ աֆրիկեան սաֆարիներում արձակուրդի մասին չի, այլ պաշտօնական կամ կիսապաշտօնական հաղորդագրութիւն է: Այստեղ նա ՀՀ պետութիւնն է ներկայացնում, ոչ թէ իր անձը:
Դե հիմա:Մարդկանց հաճելի է աֆրիկյան սաֆարիի հարթության մեջ մնալ: