Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր- Գուլանյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով սահմանային լարվածության մասին` ասաց, որ ինքը պաշտպանության նախարար չէ, բայց կարծում է, որ մեզ համար կենսական անհրաժեշտություն է գրավել բոլոր այն կետերը, որտեղից դիպուկահարները պարբերաբար կրակ են բաց անում:
«Սահմանային խնդիրը բոլորիս անհանգստացնում է, ամեն օր սպասում ենք, որ հանկարծ վատ լուր չստանանք: Ցավոք, հատկապես ռուս լամուկի՝ Գյումրիում կատարած դաժան սպանությունից հետո շատացել են դեպքերը սահմանին: Ադրբեջանցիներին թվում է, որ ահա առիթ է ե՛ւ ներսից, ե՛ւ դրսից ահաբեկել ժողովրդին, հնարավորինս շատ ահաբեկել սահմանների վրա, անընդհատ անհանգիստ վիճակի մեջ պահել, որ հայ մարդը թողնի գնա երկրից: Ինձ թվում է՝ իրենք խորապես սխալվում են:
Այն, որ արտագաղթ ունենք, հասկանալի է, բայց արտագաղթը դրանով չի մեծանալու, մնացողը մնալու է: Ադրբեջանցիների նպատակը մեկն է՝ հնարավորինս անհանգիստ պահել Հայաստանը:
Մենք փոքր երկիր ենք, բայց մեծ ազգ, մենք վախկոտ չենք ու վաղուց հաղթած ենք: Աստված չանի, որ պատերազմ լինի, միեւնույն է՝ մենք հաղթելու ենք, ուղղակի մեր տղաներն են ափսոս: Եվ հետո մենք այն ժողովուրդը չենք, որ ուրիշին կոտորենք: Չեն հաղթում միայն կոտորելով, հաղթելու բազմաթիվ ձեւեր կան, ու մենք պարտավոր ենք հաղթել իրենց»,-ասաց մտավորականը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ