Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպանի պաշտպանական ճառից հետո դատական նիստերի դահլիճում հնչեցին ծափեր, ինչը առաջացրեց տուժող Արթուր Հակոբյանի եւ նրա ընտանիքի զայրույթը, իսկ Ռուբեն Բալոյանը պահանջեց, որ ծափահարողները հեռացվեն, այլապես իրենք կլքեն դատական նիստերի դահլիճը:
«Այ համբալներ, ձեզ բերել են այստեղ ծափ տալո՞ւ»,- ասաց Արթուր Հակոբյանը, իսկ դատավոր Վաղինակ Մկրտչյանը սանկցիաներ կիրառեց նրա նկատմամբ՝ հեռացնելով նիստերի դահլիճից:
Դատական նիստերի դահլիճից հեռացվեց նաեւ Սամվել Սարիբեկյանը, նա հայտարարեց, թե ծափերը պաշտպանի պրոֆեսիոնալիզմի համար էր: Նախազգուշացվեց նաեւ Զարուհի Մուրադյանը:
Վարդան Պետրոսյանի վերջին խոսքը ընդհատվել է:
Կարդացեք նաև
Տուժող կողմը հավանաբար հրաժարվի իր պաշտպանից:
Մանրամասները՝ քիչ հետո:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ