ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամների հետ: Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Գալուստ Սահակյանը խորհրդակցության ընթացքում կարևորել է ԱԳՆ-ի և խորհրդարանի համագործակցությունը, որի նպատակն է զարգացնել խորհրդարանական դիվանագիտությունը և մեր երկրի շահերի արդյունավետ պաշտպանությունը միջազգային բոլոր կառույցներում:
ՀՀ արտաքին գործերի նախարարը հանձնաժողովին հանգամանալից ներկայացրել է արտաքին քաղաքական զարգացումները, քննարկվել է հետագա աշխատանքը կազմակերպելու հիմնական ռազմավարությունը:
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը կանցկացվի հունվարի 26-ից 30-ը:
ՀՀ Ազգային ժողով