Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղտեխնոլոգ. «Քոչարյանին չի հաջողվի տարանջատվել այսօրվա իշխանություններից»

Հունվար 23,2015 16:41

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում բազմաթիվ հակասություններ կան, ու հարցազրույցի մեխն էլ այն է, որ ՀՀ երկրորդ նախագահը անընդհատ շեշտում է, թե իր ժամանակ ավելի լավ էր. «Հիմնական մեխն այն է, որ ինքն ուզում է տարանջատվել այսօրվա իշխանություններից, ինչը նրան չի հաջողվում, որովհետեւ երկրորդ եւ երրորդ նախագահներն, ըստ էության, նույն մարդիկ են»:

Ըստ քաղտեխնոլոգի, զարմանալի է, որ Ռոբերտ Քոչարյանը մեջբերում է տնտեսագետների շրջանում տարածված այն կարծիքը, թե ճգնաժամին իշխանությունների համբավը և կառավարչական արդյունավետությունը հաճախ ավելի կարևոր են, քան հիմնարար գործոնները, չհիշելով իր ժամանակների մասին. «Խոսում է բենզինի շուկայում մենաշնորհների մասին: Հավանաբար մոռացել է, թե ո՞վ էր այդ շուկայում եւ մնացած բոլոր շուկաներում մենաշնորհները հաստատել: Այնպիսի տպավորություն է ուզում ստեղծել, որ ինքը կապ չունի 1998-2008 թվականների հետ»:

Ըստ մեր զրուցակցի, այն ամենն ինչ առկա է այսօր՝ բոլոր համակարգերում, Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակի քաղաքականության օրգանական շարունակությունն է:

Արմեն Բադալյան

Արմեն Բադալյան

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի այն հատվածին, թե «Երկրին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, բայց խոսքը հաստատ սահմանադրական ռեֆորմների մասին չէ: Չէի ուզենա հերթով թվարկել բոլոր ակնհայտ ու անհրաժեշտ քայլերը: Հայաստանում և կոնկրետ՝ կառավարությունում, իմ կարծիքով, քիչ չեն այն մարդիկ, որոնք առնվազն հասկանում են, թե ինչ է պետք անել առաջին հերթին: Հաջողության հասնելու ճանապարհին ամենամեծ խոչընդոտը կլինի քաղաքական էլիտայի տնտեսական շահերի բախումը երկրի երկարատև շահերի հետ»:

Արմեն Բադալյանի խոսքերով. «Ինքը խոսում է բարեփոխումների մասին, բայց դրանք Հայաստանում, Բաղրամյան 26-ում չեն որոշվում, դա կարող է որոշել միայն Մոսկվան, իսկ այսօրվա կախվածությունը Քոչարյանի իրականացրած «Գույք պարտքի» դիմաց քաղաքականության շարունակությունն է: Ինքը խոսում է ազգային նվաստացման քաղաքականության մասին, բայց հենց ինքն է ազգային նվաստացման քաղաքականության հիմնադիրը, որ մեկը հիշեցնեմ՝ «Գույք պարտքի դիմաց», 2004-ի ապրիլի դեպքերն ու ցույցերը, մարտի 1-ը, երբ օրենք խախտելով զորք մտցրեց, ինչը բերեց բախումների»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031