Սպասվում է, որ րոպեներ այց Բերդի տարածաշրջանի սահմանագոտի է ժամանելու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այդ մասին տեղեկացանք Բերդի տարածաշրջանից:
Նույն աղբյուրները հայտնում են, որ Բերդի զինվորական հոսպիտալի պետ Էդիկ Գրիգորյանը կատարել է Մովսեսի պաշտպանական դիրքերից մեկում, ադրբեջանական հարձակման հետեւանքով այսօր առավոտյան վիրավորված ժամկետային զինծառայողի վիրահատությունը:
Վիրահատությունից հետո զինվորի վիճակը կայուն ծանր է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ