Ֆրանսիան ցանկանում է վերականգնել Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները և ամրապնդել կողմերի միջև վստահությունը, «ԱՊԱ»-ին հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:
Ըստ նրա, բոլոր հակամարտություններում՝ ինչպես մարդկանց, այնպես էլ երկրների միջև, էական է մեկ գործոն. «Հաշտության հնարավոր է հասնել միայն այն դեպքում, եթե կողմերը ցանկանան: Ադրբեջանին ու Հայաստանին հետաքրքրող այլ թեմաներ ներառելով՝ նրանց հնարավոր է բերել երկխոսության», – ասել է նա՝ տեղեկացնելով, որ բանակցությունները վերականգնելու համար ԵԱՀԿ Մինսկի խումբը այժմ ցանկանում է սկզբում հանդիպել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի, այնուհետև Հայաստանինի հետ.
«ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է բանակցային գործընթացում ակտիվություն դրսևորել: Կարծում եմ, որ խաղաղության մեծ պայմանագրի ստորագրմանը հասնելու համար երկխոսություններ են անհրաժեշտ բոլոր ոլորտներում: Այժմ սպասվում է, որ անհայտ կորածների մասին տեղեկությունների փոխանակումը կիրականացվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով», – ասել է դիվանագետը՝ նշելով, որ 2014թ. հակամարտության կարգավորման հետ կապված հակասական պահ կար, այն է. «Այդ տարի բռնությունների և հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը ավելացել էին դիվանագիտական ջանքերի ֆոնին»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ