Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովը հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն կանցնի, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրներին:
«Համատեղ հետաքննության շրջանակներում նշանակվել և անցկացվում են մի շարք դատական փորձաքննություններ: Մոտակա ժամանակներում կանցկացվի հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն, որը օրենքով նախատեսված է նման հանցագործությունների համար», – հայտնել է աղբյուրը հունվարի 23-ին՝ ավելացնելով, որ այս և բոլոր փորձաքննությունները իրականացվելու են Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանում:
Նա հայտնել է նաև, որ Պերմյակովին Հայաստանում ապրող ռուս փաստաբան է պաշտպանում և ընդգծել, որ նրա ինքնությունը հասկանալի պատճառներով չի հրապարակվում. «Նա իր ծառայողական պարտքն է կատարում», – ասել է աղբյուրը:
Լրատվականի մեկ այլ աղբյուր տեղեկացրել է, որ նախօրեին մեղադրյալից փորձանմուշներ են վերցրել, որպեսզի համեմատական փորձաքննություն անցկացնեն դեպքի վայրում հայտնաբերված հետքերի հետ.
Կարդացեք նաև
«Խոսքը կենսաբանական, գենետիկական, քրեագիտական փորձաքննությունների մասին է», – նշել է նա:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ