Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլայ Բաղդասարյան. «Ես չեմ հավատում, որ քննիչը չի նկատել անիվների հետքերը»

Հունվար 23,2015 15:43

Ժամը 12.45-ից մինչ 15.00-ն Կոտայքի մարզի դատարանում ավարտվեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի ճառը: Նա նշեց այս գործով տասնյակ չփարատված կասկածների մասին: Պաշտպանն ասաց, որ չի հավատում, որ դեպքի վայր ժամանած փորձագետը, քննիչը չեն նկատել BMW ավտոմեքենայի անիվների հետքերը, «Նիվայի» ետեւի անիվների թեքությամբ կողնակում թողած հետքերը: Չի հավատում, որ կա ընթերակա, որն իբրեւ ներկա է եղել:

Անդրադառնալով քաղհայցին եւ պատժի չափին, նա ասաց, որ գյուղնախարարության ԾԻԳ-ի ներկայացրած հայցը անհիմն է, «Նիվա» ավտոմեքենան 2 մլն-ից ավելի չի գնահատվում եւ որ վնասի հատուցման պարտականությունն էլ ընկած է ապահովագրական ընկերության վրա:

Ինչ վերաբերում է տուժողի բուժման համար 8 մլն դրամ գումարի պահանջին, նա ասաց, որ ապահովագրական ընկերությունը դեռ պետք է տա 1 մլն 800 հազարը եւ որ իրեն բուժկենտրոնից պարզաբանել են, որ տուժող Տաթեւիկ Հակոբյանը 15 օր (15.000 դրամ յուրաքանչյուր օրը) պետք է բուժում ստանա եւ 4 ամիս հետո կրկնի կուրսը: 8 մլն-ի դեպքում ինքը կդիմի անհարկի հարստացման դեմ հայցով դատարան:

Իսկ փաստաբանի կողմից 2 մլն 600 հազար դրամի պահանջը նա նույնպես որակեց օրենքից չբխող, հղում արեց փաստաբանական պալատի որոշմանը, ասելով, որ պահանջվող գումարը չի կարող համարվել անմիջականորեն հասցված վնաս:

Դատարանում սկսվեց Սամվել Ջաղինյանի պաշտպանական ճառը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031