Ռուսաստանի Դաշնության մի խումբ պատգամավորներ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ հենց նոր այցելեցին «Շիրակ» գերեզմանատուն՝ սպանված Ավետիսյանների շիրիմներին:
Լրագրողների հետ զրույցում վերջիններս իրենց ցավակցությունները հայտնեցին, կատարվածն անվանելով հրեշավոր ոճրագործություն, նաեւ հայտարարեցին, որ այսուհետ 102-րդ ռազմաբազայում ծառայելու են հատուկ պատրաստվածություն անցած պայմանագրային զինծառայողներ:
Իսկ թե ինչու ռուսական կողմը Պերմյակովին չի հանձնում ՀՀ արդարադատությանը, վերջիններս նշեցին, որ դա իրավապահների խնդիրն է, իսկ հայ եւ ռուս պատգամավորական խումբը հետեւելու է սպանության բացահայտման գործընթացին:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ