ՌԴ նախագահ պր. Վլադիմիր Պուտինին
Համայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլին
ՀՀ քաղաքացի Պավլիկ Վասպուրի Սարգսյանից
Պաշտոնական նամակ
Կարդացեք նաև
Առաջնորդվելով հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությամբ, հազարավոր հայ և ռուս ընտանիքների ու միլիոնավոր անհատների եղբայրական հարաբերություններով՝ դիմում եմ Ձեզ՝ աղերսելով ստանձնել այդ անգնահատելի արժեքների Բարձր Երաշխավորի պատասխանատվությունը և կանխել այն խաթարող ցանկացած նկրտում ինչ-ինչ ուժերի կողմից:
12.01.2015թ. Ավետիսյանների ընտանիքի ահավոր սպանդի բոթը ցնցեց ողջ բնակչությանը՝ յուրաքանչյուրի մոտ առաջացնելով ծայրահեղ ծանր սթրեսային հոգեվիճակ՝ զուրկ իրական բանական մտածելակերպից, որը գնալով ահագնացավ ՀՀ պաշտոնական լրատվամիջոցների հավատ և համոզմունք չներշնչող տեղեկատվությունից և ՀՀ տարածքում հեռարձակվող ռուսական պետական հեռուստաընկերությունների անտարբեր-արհամարհելի լռությունից, որն իր գագաթնակետին հասավ հուղարկավորությունից հետո հանրության վստահությունը չվայելող իշխանությունների (տես նախագահական վերջին ընտրությունների քվեների արդյունքը Գյումրիում) և նրա առանձին պաշտոնատար անձանց հատկապես՝ հանրային հեղինակությունից զուրկ, «Լիսկա»-ի գործով խարանված, ՀՀ գլխավոր դատախազի անհիմն, ոչ գիտակ, տարաբնույթ, իրարամերժ, չհիմնավորված պաշտոնական հայտարարությունների շնորհիվ:
Շիրակի թեմի առաջնորդի, առանձին քաղաքացիների և ոստիկանության ողջախոհության և մեծ ջանքերի շնորհիվ կանխվեց անկառավարելի իրավիճակը և անխուսափելի արյունահեղությունը:
Անձամբ ես և ողջախոհ հազարավոր այլք չենք ընդունում և համոզված չենք պաշտոնապես կասկածյալ ճանաչված, որը գործի նման վարույթի դեպքում կդառնա նաև մեղադրյալ և դատավարությունից հետո հանցագործ, ռուս զինվորի հավաստիությունը, այլ նաև բացառվում է, որ նման արարք կարող է կատարել որևիցե ռուս կամ նույնիսկ ռուսական մշակույթով և ավանդույթներով դաստիարակված այլ ոք:
Դիմելով Ձեզ՝ որպես Բարձր Երաշխավորի, հանուն մեր ժողովուրդների դարավոր անխախտ բարեկամության, ՀՀ և ՌԴ միջպետական հարաբերությունների առավել ամրապնդման և բարգավաճման, փոխադարձ վստահության, արդարության և ճշմարտության բացահայտման.
Աղերսում եմ.
1. Օգտվելով միջազգային փորձից (Նյուրնբերգյան դատարան, Հաագայի դատարան, Մարդու իրավունքների եվրոդատարան)՝ Գյումրիում կազմակերպել ՀՀ և ՌԴ համատեղ միջպետական քննչական մարմին և դատարան, որը, ինչու չէ, հնարավոր է հետագայում վերակազմավորվի Եվրասիական միության Մարդու իրավունքի դատարանի, որի անհրաժեշտությունը ակնբախ է:
2. Գործի վարույթը և դատավարությունը հանձնել այդ կառույցներին:
Կանխավ խորին և հարգալից շնորհակալություն նվաստիս աղերսը չմերժելու համար:
Հայցում եմ Ձեր մեծահոգի ներողամտությունը, առավել հակիրճ չլինելուս և կարևորագույն գործերով բազմազբաղ Ձեր թանկագին ժամանակը խլելու համար:
Ամենայն հարգանոք և բարեմաղթանքներով՝ Պավլիկ Սարգսյան
P.S. Գրասենյակի ղեկավարներին՝
Շատ կարևորելով նամակիս նպատակը՝ խնդրում եմ այն առձեռնել բարձր երաշխավոր անձանց :
զորի բալայան-2
Ավելին Հեյդար Ալիև-2