Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ մեծ դավադրություն է կազմակերպվում հայ ժողովրդի դեմ». Շանթ Հարությունյան

Հունվար 23,2015 15:15

«Իմ նախաձեռնած պայքարը արժեքների հեղափոխություն էր, բայց այս գործով բազմակողմանի քննություն չի կատարվել ոչ քննչական մարմնում, ոչ էլ՝ դատարանում: Չակերտավոր հանցագործությունը կիսատ, առանց դրդապատճառների ուսումնասիրության է գնացել»,- այսօր Վերաքննիչ դատարանում ասաց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանն ու ընկերները վերաքննիչ բողոք են ներկայացրել դատարան:

Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները բողոքարկում են Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Շանթ Հարությունյանի խոսքով. «Քանի որ Հայաստանը ղեկավարում են ռուսական կագեբեականները, գործակալ իշխանությունները փորձում են ժողովրդին դեբիլացնել: Արժեքների դեգրադացիան բերում է տրամաբանության դեգրադացիայի»:

Դատավորն էլ ընդհատեց. «Ձեր ելույթը քաղաքական բնույթի է»:

«Ինձ հո ռեստորանում քեֆ անելո՞ւց չի եկել միլիցեն, քաղաքական ելույթների ժամանակ է եկել, կոնֆլիկտ եղել»,- շարունակեց Շանթ Հարությունյանը ու հիշեցրեց այս գործով մեղադրյալ Ալեք Պողոսյանի միջնորդությունը առաջին ատյանի դատարանում, երբ ասաց թող դատախազ Գեւորգ Գեւորգյանը գնա ու նրա փոխարեն ռուս դատախազ գա. «Անցավ հինգ ամիս, արագ ապացուցվեց, մեր գլխավոր դատախազը հղում է անում ՌԴ սահմանադրությանը՝ հանցագործին չկալանավորելու համար»:

Կրկին ընդհատեց դատավորը՝ պնդելով, որ դա կապ չունի բողոքի քննության հետ, հորդորեց խոսել ըստ էության:

«Ոնց կապ չունի, մեր պայքարը հենց նման երեւույթները կանխելու համար էր, թողեք խոսեմ»,- առարկեց Շանթ Հարությունյանը:

Նա ասաց, որ օգտվել է իր սահմանադրական իրավունքից եւ դիմել է ինքնապաշտպանության. «Վտանգված է իմ, ընտանիքիս ու հասարակության անվտանգությունը: Ողջունում եմ գյումրեցիների արժանապատիվ պահվածքը, բայց կոչ եմ անում՝ ոչ մեկը հակառուսական ակտիվ գործունեություն չծավալի, որովհետեւ շատ մեծ դավադրություն է կազմակերպվում հայ ժողովրդի դեմ: Հայաստանը աղետի առջեւ է կանգնած: Ռուսական ամբողջ գործակալական ցանցը փորձում է ապացուցել, որ Գյումրու սպանությունը թուրքերն են արել, ձեզ վստահեցնում եմ, որ դա իրոք թուրքերն են արել: Թուրքիայի սուլթան Էրդողանը կանչել է Պուտինին ու ասել, որ դու կարողանաս բլոկադային դիմադրել ու քեզ իշխանությունից չգցեն, պետք է այսօրվանից իմ հանձնարարությունները կատարես»:

Այսօր դատական նիստը սկսվեց ու ավարտվեց Շանթ Հարությունյանի ելույթով: Նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանը միջնորդություն ուներ, բայց դատարանը այդ միջնորդության քննարկումը հետաձգեց հաջորդ նիստին, որը տեղի կունենա հունվարի 30-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031