Լրահոս
Օրվա լրահոսը

Միհրան Պողոսյանն է որոշել, որ ԴԱՀԿ աշխատակիցները Ծիծեռնակաբերդում պետք է երդվեն

Հունվար 23,2015 15:05

«Մեր խնդիրն է այսօր ամեն մի նոր աշխատակցի փորձել հասցնել այն հայրենասիրական ջիղը, հայրենասեր լինելու միտումը, որն անհրաժեշտ է պետական պաշտոնյային»,-այսօր ԴԱՀԿ-ում կազմակերպված ասուլիսում ասել է Դատական ակտերի հարկադիր ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանն` անդրադառնալով ԴԱՀԿ աշխատակիցների` Ծիծեռնակաբերդում երդվելու հարցին:

Պարոն Պողոսյանը վստահեցրել է, որ որոշումն իրենն է. «Մենք փորձում ենք այդ ամենը հասցնել մեր աշխատողին: Դա իմ որոշումն էր` այնտեղ անցկացնել: Եթե բացասական կարծիքները չլիներ, ավելի կնպաստեր մեր աշխատակիցների աշխատանքին»:

Նա հորդորել է այս հարցը քննարկման առարկա չսարքել, քանի որ բացառված չէ, որ հետագայում էլ ԴԱՀԿ աշխատակիցները երդվեն Ծիծեռնակաբերդում:

ԴԱՀԿ պետի տվյալներով, անցյալ տարի բռնագանձումների եւ վերականգնումների ծավալը գերազանցել է 37 մլրդ դրամի սահմանագիծը: 2013-ին պահանջատերերի օգտին բռնագանձվել եւ վերականգնվել է 20 մլրդ դրամ:

Միհրան Պողոսյանն ասել է, որ հարուցվել է 480.075 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա 123.228-ի համեմատությամբ: Պետական բյուջեի օգտին հարկադիրը բռնագանձել է 22 մլրդ դրամ:

ԴԱՀԿ ղեկավարը նաեւ անդրադարձել է բանկերի կողմից հաշիվների սառեցմանը. «Մենք պետք է ակնկալեինք այդ խնդիրը։ Եթե հիշում եք ամռան ամիսներին քաղաքացիները հանգստի ռեժիմում էին գտնվում, ու մենք ունեցանք խնդիրներ, որ մարդկանց հաշիվները փակվում էին, ու նրանք խնդրի առաջ էին կանգնում, եւ ստուգելուց հետո պարզվում էր, որ չնչին գումարի մասին էր խոսքը: Վարչապետի հանձնարարականով արագ արձագանքման խումբ ստեղծվեց եւ կարճ ժամանակահատվածում այդ խնդիրները լուծվեց»:

Պարոն Պողոսյանը հայտնել է, որ այս տարի ՀՀ մարզերում սպասարկման գրասենյակներ կբացվեն. «Բոլոր պարտապանները, որոնք վճարման խնդիր ունեն, չեն այցելի ծառայություն եւ սոցքարտի միջոցով պարտքը կվճարեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031