Այսօր առավոտյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների հերթական դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված լեյտենանտ Կարեն Գալստյանը Տավուշի մարզի Աչաջուր գյուղից էր:
Yerkir.am-ի տեղեկություններով` զոհված լեյտենանտը 21 տարեկան էր, անցյալ տարի էր ավարտել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և գործուղվել Տավուշի մարզի զորամասերից մեկը: Մեր տեղեկություններով` Կարենը Գալստյանների ընտանիքի երկրորդ ` կրտսեր զավակն էր, պատրաստվում էր նշանվել: Սովորական ապրող ընտանիք էր, հայրը պարբերաբար մեկնում էր ՌԴ` արտագնա աշխատանքի:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Փաստորեն ճի՞շտ էր զոհված զինվորի մոր պնդումը, որ 5 հայ զինվոր նույն օրը (օրեր առաջ) զոհվել են, իսկ ՀՀ բանակի և ՊՆ «ամենաարդար» էլիտան դա մաս-մաս է «հրամցնում» հասարակությանը: