Հունվարի 22-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում 1957 թ. ծնված Խաթուն Տ.-ն կամավոր հանձնել 5,6 մմ տրամաչափի ակոսափող մեկփողանի հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ ամուսնուն, որն իր հետ բերել էր ԼՂՀ մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ:
Խաթուն Տ.-ն հրացանը հայտնաբերել է նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, իրենց տան խորդանոցում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն