Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նիկոլայ Բաղդասարյան. «Արդյոք օբյեկտի՞վ էր ձերբակալել Վարդան Պետրոսյանին, երբ նա գտնվում էր վերակենդանացման բաժնում» (Ֆոտոշարք)

Հունվար 23,2015 14:37

Ժամը 12.45-ից Կոտայքի մարզի դատարանում սկսվել է Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի պաշտպանական ճառը: Այն դեռ շարունակվում է:

Սպասվում են նաեւ պաշտպաններ Սամվել Ջաղինյանի, ֆրանսիացի փաստաբանի ճառերը. Վերջինս, ի դեպ, դատարանում է գտնվում թարգմանի հետ:

Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի՝ մեծ հնչեղություն ունեցող այս գործը կարող էր հնարավորություն տալ ապացուցելու մեր արդարադատությանը, որ մեր պետությունում գործում է անմեղության կանխավարկածը: Սակայն ի սկզբանե վթարի գործով, ըստ նրա, խախտվեց Վարդան Պետրոսյանի անմեղության կանխավարկածը:

Ն. Բաղդասարյանը անդրադարձավ դեպքի վայրին, թե որտեղ է վթարը տեղի ունեցել, դեպքի ժամանակացույցին, թե որ ժամին է տեղի ունեցել դեպքը, մեքենաների արագությանը, եւ դիմելով դատարանին՝ ասաց, որ եթե դատարանը փորձաքննություն նշանակեր, հստակ պարզ կլիներ մեքենաների ստույգ արագությունը եւ բավարարված կլիներ ինչպես տուժողների, այնպես էլ իրենց պահանջը:

Բաղդասարյանն անդրադարձավ նաեւ դեպքի վայրի առաջին արձանագրությանը, որտեղ, ըստ նրա, քննիչը հետքերը չի արձանագրել, իսկ հաջորդ օրը նույն քննիչը, որը չէր արձանագրել դեպքի վայրում առկա հետքերը, ապակու եւ պլաստմասսայի կտորները, արձանագրում է, թե կողնակում են թափված դրանք:

Vardan_Petrosyan_06 Vardan_Petrosyan_05 Vardan_Petrosyan_04 Vardan_Petrosyan_03 Vardan_Petrosyan_02 Vardan_Petrosyan_01

Ն. Բաղդասարյանը անդրադարձավ նաեւ 3D մոդելավորմանը, այդ կապակցությամբ եվրոպական փորձագետներին տրամադրված դեպքի վայրի զննության արձանագրությանը, համաձայն որի՝ վթարը տեղի էր ունեցել բանուկ մասում, «Նիվա» ավտոմեքենան չի գտնվել կողնակում, այն չի փչացել եւ վարորդն էլ չի փորձել գազ տալով կարգի բերի այն:

Նիկոլայ Բաղդասարյանի համար տարօրինակ էր նաեւ այն, որ դեպքից 4 օր հետո քննչական մարմինը որոշում է կայացնում, որպեսզի փակի ճանապարհները, որպեսզի Վ. Պետրոսյանը չփախչի հանրապետությունից: Սա այն դեպքում, երբ «Նիվայի» վարորդը դեպքից 2 օր հետո բացատրություն էր տվել եւ ելքերը չէին փակվել, իսկ Վարդան Պետրոսյանը գտնվում էր վերակենդանացման բաժնում:

Ըստ պաշտպանի՝ ձերբակալման որոշում կայացվեց նոյեմբերի 5-ին, երբ դեռ պարզ չէր, թե ով է մեղավոր:

Տուժող Արթուր Հակոբյանը, մինչ դատական դահլիճից դուրս գալը, փոքրիկ միջադեպ ունեցավ կին օպերատորներից մեկի հետ:

Մանրամասները՝ առաջիկայում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031