ՆԳՆ ներքին զորքերի ծառայող Դմիտրի Սիդորենկոյի սպանության մեջ կասկածվող Միխայիլ Գրիգորյանը հունվարի 22-ին ձերբակալվել է, հայտնում է «Բլոկնոտ» պարբերականը:
23-ամյա Գրիգորյանը կասկածվում է Միներալնիյե Վոդի քաղաքում հունվարի 21-ին կռվի ժամանակ Սիդորենկոյին դանակով սպանելու մեջ: Իրավապահ մարմիններից հայտնել են, որ նա խոստովանել է իր մեղքը:
Սպանության մյուս կասկածյալը՝ Գրիգորյանի ընկեր Կարեն Թովմասյանը, դեռևս փախուստի մեջ է:
Ականատեսների պատմելով՝ կռիվը սկսվել է Գյումրու ողբերգության շուրջ խոսակցություններից:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ