Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյան. «Մենք փոխվում ենք» կարգախոսով մեկնարկած բարեփոխումների գործընթացը հաստատուն կերպով առաջ է ընթանում

Հունվար 23,2015 13:42

ՀՀ վարչապետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՊՏՀ խորհրդի նիստը:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հանդես է եկել համալսարանի 2014 թվականի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների և 2014 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշների մասին զեկույցով: Ռեկտորն  անդրադարձել է ուսումնական գործընթացի կազմակերպմանն ու կատարելագործմանն ուղղված աշխատանքներին, ուսանողների առաջադիմությանը, գիտական գործունեությանը, փորձառության կազմակերպմանը, հասարակայնության հետ կապերին, բուհի միջազգայնացմանն ու տնտեսական գործունեությանը: Կորյուն Աթոյանի խոսքով՝ բուհի հիմնական խնդիրն է եղել և շարունակում է մնալ աշխատաշուկայում մրցունակ ու բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը: Համալսարանում իրականացվող բարեփոխումներն ուղղված են կրթության արդյունավետության բարձրացմանը, միջազգային կապերի զարգացմանն ու ընդլայնմանը, արտերկրի համալսարանների հետ համագործակցության խորացմանը:         Զեկույցի ընթացքում ռեկտորը ներկայացրել է նաև համալսարանի 2015 թվականի համար նախատեսվող բյուջեի նախագծի ցուցանիշները:

Tntesagitakan-hamalsaran3

Նիստի արդյունքներով խորհուրդը քննարկել և հավանություն է տվել ՀՊՏՀ-ի 2014 թվականի ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու ֆինանսատնտեսական գործունեությանը, համալսարանի 2014 թ. բյուջեի կատարման արդյունքները գնահատել բավարար և հաստատել համալսարանի 2015 թ բյուջեն:

Ամփոփելով խորհրդի նիստի արդյունքները՝ Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ նշել է, որ  համալսարանի ղեկավարությունն ու աշխատակազմը ջանքեր չեն խնայել՝ 2014 թ. համալսարանի առջև դրված խնդիրները լուծելու, մերօրյա մարտահրավերներին դիմագրավելու և զարգացում ապահովելու հարցում:

«Համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի 2014 թ. համապարփակ զեկույցը հերթական անգամ փաստում է, որ «Մենք փոխվում ենք» կարգախոսով մեկնարկած բարեփոխումների գործընթացը հաստատուն կերպով առաջ է ընթանում: Անցած տարի համալսարանը գործունեության գրեթե բոլոր ոլորտներում արձանագրել է հաջողություններ. բուհի սոցիալական քաղաքականությունը ունի հասցեագրված ուղղվածություն, արդեն երկրորդ տարին է՝ իրականացվում է աշխատակիցների բժշկական ապահովագրություն, սոցիալապես անապահով առաջադեմ ուսանողները արժանանում են կրթաթոշակի, 10 տոկոսով բարձրացել է աշխատակիցների աշխատավարձը»,- նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ համալսարանի միջազգայնացման ճանապարհին կարևոր իրադարձություն էր Բրիտանական բիզնես դպրոցի բացումը: Համալսարանը հաջողությամբ շարունակում է Տեմպուսի ծրագրերը: Հովիկ Աբրահամյանի համոզմամբ՝ այս ամենն իր զգալի նպաստը կբերի համալսարանի մրցունակության բարձրացմանը միջազգային ասպարեզում: Վարչապետը նշել է, որ նոր որակ է ստացել նաև համալսարանի գիտահետազոտական կյանքը: ««Ամբերդ» հետազոտական կենտրոնը նախաձեռնել է նոր հետազոտությունների շարք, որոնց թեմաները, իմ հանձնարարությամբ, առաջարկել են բոլոր ճյուղային նախարարությունները: Վստահ եմ՝ այս նախաձեռնությունն էլ ավելի կբարձրացնի հետազոտությունների որակը և կենտրոնի հեղինակությունը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը կարևորել է, որ կրթօջախի հիմնանորոգման, միջավայրի արդիականացման խնդիրները շարունակում են առաջնահերթ մնալ: Հիմնանորոգվել և նոր տեսքի են բերվել համալսարանի 3 մասնաշենքերի նախասրահները, շուրջ 7 տասնյակ լսարաններ: Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս բոլոր քայլերը միտված են բուհի զարգացմանն ու մրցունակության բարձրացմանը:

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում կրթական համակարգի շարունակական կատարելագործման և արդիականացման հիմնախնդիրները: Այս համատեքստում Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ նշել է, որ որակյալ տնտեսագետներ պատրաստող հայաստանյան ամենամեծ բուհն իր գործունեությամբ հաշվետու տարվա ընթացքում նոր հաջողություններ է արձանագրել:

Ամփոփելով խոսքը՝ վարչապետը բուհի ղեկավարությանը և պրոֆեսորադասախոսական կազմին հորդորել է անել ամեն ինչ՝ նոր ձեռքբերումներ և հաջողություններ արձանագրելու համար:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031