Սահմանի տարբեր հատվածներում լարված իրավիճակը պահպանվում է: Միայն այս գիշեր Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների հարձակման արդյունքում հայկական կողմն ունի 2 զոհ եւ վիրավորներ. Ադրբեջանական կողմը եւս ունի երեք զոհ։
Ըստ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի՝ «Վերջին զարգացումներն ավելին են, քան դիվերսիոն-հետախուզական գործողությունները: Դժվարանում եմ ասել` ինչ ծրագիր կա: Սակայն դրանից ավելի տագնապ կա, որովհետեւ հասունացվում է ինչ-որ բան»:
Հատկանշական է, որ ակտիվացել են հարձակումները ՀՀ սահմանների վրա` գիշերը ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից գնդակոծել է Հայաստան-Վրաստան ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը: Դիվերսիոն հարձակումների մասին պաշտոնական տեղեկություն տարածվեց միայն առավոտյան: Սա այն դեպքում, երբ ՊՆ-ն օրեր առաջ տարածած իր հաղորդագրության մեջ վստահեցրել էր, թե ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմը շարունակելու է բաց, թափանցիկ եւ օբյեկտիվ տեղեկատվական քաղաքականությունը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ