Լրահոս
Օրվա լրահոսը

Գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստացվել է. «Փաստինֆո»

Հունվար 23,2015 13:28

Գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստացվել է Ադրբեջանում գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստացվել է: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեցին ԱԱԾ-ից` հավելելով, որ քանի դեռ նախաքննություն է ընթանում, փորձաքննության եզրակացությունը չի կարող հրապարակվել:

Հիշեցնենք, որ  նախորդ տարվա օգոստոսի 7-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանը գերի էր ընկել: Ադրբեջանը նախ տեսանյութ էր հրապարակել, որտեղ ակնհայտ երևում էր, թե ինչպես են Կարենին խոշտանգելով ցանկալի «խոստովանություն» կորզում, իսկ մեկ օր անց հայտարարել էր, որ գերեվարված երիտասարդը, իբր, հանկարծամահ է եղել, կամ, ըստ ադրբեջանական վարկածի, մահը տեղի է ունեցել սուր սրտանոթային անբավարարության հետևանքով:

Հարուցված քրեական գործի շրջանակներում քննության առարկա են դարձել հայ գյուղացու գերեվարման վերաբերյալ համացանցում հայտնված տեսագրությունները, որոնցում առկա են նրա նկատմամբ բռնության գործադրման փաստեր։

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031