Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնիկ Ալեքսանյանը տվյալներ ունի՝ այսօր ռուսներին խանութներում չեն սպասարկում

Հունվար 23,2015 13:05

Այսօր «Հայելի» ակումբում սահմանային լարվածության հետ կապված ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, որ իսկապես մտահոգություններ կան. «Հասարակական տրամադրվածություններ են ստեղծված»:

Ըստ նրա, դա մեր խնդիրն է, թե ինչքանով ՀԱՊԿ-ը ռազմական միջամտություն կցուցաբերվի: Իսկ քաղաքական առումով քայլեր արվում են. «Պարտադիր չի, որ ՀԱՊԿ-ը հատուկ Ադրբեջանի համար ինչ-որ հայտարարություններ անի»:

Արշակ Սադոյանն, անդրադառնալով Գյումրիի ոճրագործությանը, ասաց, որ ապշած է՝ այդ ի՞նչ դաստիարակություն է ստացել Պերմյակովը, որ կարողացել է դանակահարել 2 տարեկան երեխայի: Անձամբ Սադոյանը, իր պատմելով, չի կարողացել սպանել անգամ «տառականի»՝ խավարասերի ձագին, որ հատակի տակից դուրս է եկել. «Ձագ էր»:

Ըստ Սադոյանի, դա հրաման էր, որը նա կատարում էր. «Եթե հրաման չէր, դա կիսախփնված մարդու հանցա՞նք էր: Եթե ռուսի ուղեղն ուտում են արեւմտյան կողմը, նշանակո՞ւմ է, որ դա խայտառակ բան է: Պերմյակովի ուղեղը կերել են, կաթացրած ուղեղով դուրս է եկել: Ես երբ մարդու մասին կարծիք եմ ուզում ասել, մտնում են նրա մաշկի մեջ: Ես երբ պատկերացրեցի, թե ինչ է արել Պերմյակովը, այդ տառականի դեպքը հիշեցի, ո՞նց է կարողացել»:

Նա ասաց, որ 4-5 տարի ապրել է Մոսկվայում, լավ ճանաչում է ռուսներին. «Ռուս ժողովուրդը նոր կազմավորված է, Պետրոս Առաջինի հրամանով է ձեւավորվել»:

Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, որ տվյալներ ունի՝ այսօր ռուսներին խանութներում չեն սպասարկում. «Դա շատ բացասական երեւույթ է: Պետականությունը չպետք է շփոթել ժողովրդի հետ»: Թե կոնկրետ ոտրեղի՞ց է նա ստացել նման տվյալներ՝ ասաց. «Գյումրիից են ասել: Խանութներում ասում են՝ ռուսներն ամենավերջում, սկզբում հայերին են սպասարկում: Այսօր պետք է հասկանաք նաեւ քաղաքական գործիչների զսպվածությունը: Ինչ է, ա՞ղ լցնենք այդ վերքի վրա: Եթե կան կազմակերպիչներ, դա ռուսական կողմը չէ: Այսօր սահմանային լարվածությունն ինչի՞ հետ է կապված: Դեռ հարց է՝ Գյումրի դեպքը թուրքակա՞ն կողմից է, թե՞ մեկ այլ ուժերի կողմից, որն ուղղված է Ռուսաստանին:

Aravot.am-ի հարցին՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քննադատությունը, որ Գյումրիի դեպքերից հետո ՀՀ իշխանությունները պետք է գործեին կայծակնային արագությամբ, պետք է անհապաղ հայտարարեին, որ ոճրագործը մեր՝ հայկական կողմի իրավասության տակ է լինելու, Ձեզ համար ընդունելի՞է, Դուք ընդունո՞ւմ եք, որ սխալ եք վարվել՝ Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց. «Ոճրագործությունն այնպիսին էր, որ առաջին օրը իրոք անելանելի վիճակ էր ստեղծվել եւ որոշակի դանդաղկոտություն կար: Բայց իրավապահ մարմինների գործողություններում դանդաղկոտություն ես չեմ նկատել: Գուցե հայտարարությունները եղել են դանդաղ, բայց դա եղել է նրանից, որ կաշմառային վիճակ էր: Ավելի լավ է մի քիչ ուշացումով, փաստեր ունենալով հայտարարություններ անել»:

Արշակ Սադոյանն էլ նեղսրտեց, որ իրեն կոչ են անում, որ այս օրերին կրակի վրա յուղ չլցնի, բայց Քոչարյանը լցնում է:

Լեռնիկ Ալեքսանյանը չհամաձայնեց, որ մեր իրավապահ մարմինների կողմից Գյումրիի դեպքերի հետ կապված եղան հակասական հայտարարություններ եւ խուճապ ստեղծեցին: Արշակ Սադոյանը արձագանքեց, որ մեր դատախազն իրավունք չուներ ՌԴ Սահմանադրությունը մեջբերել: Ըստ նրա, դեպքի առաջին օրերին ճիշտ հայտարարություններ էին արվում, քանի դեռ Կրեմլից չստացան հրահանգներ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վահան Թումասյան says:

    Բացարձակ կեղծում է այս մարդը ….Նման բան չկա: Դէ թող մի կոնկրետ օրինակ բերի: Չեմ հասկանում գյումրեցիներին վարկաբեկելու իմաստը որն է??? Առավել ևս նման բան չէր կարող լինել Գյումրու դատարկ խանութներում:

  2. Miko says:

    Սպիտակ մազերից ճչամաչող մարդ, չի կարելի ստել, անցել եմ Գյումրու մի բուռ բաց խանությներով, բոլորն էլ ճանաչում եմ հարցրել եմ, ասել են տենց բան չկա, բնական կլիներ որ լիներ բայց չկա, Գյումրեցիք Կոստանյանին են սպասում, այ եթե հարցը չլուծի էն ժամանակ մարդիկ այնպիսի բաներ են ասում կանեն որ չեմ էլ ուզում գրեմ…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031