Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Աբրահամյանի բազում «մեղքերը». «Ազգ»

Հունվար 23,2015 12:51

Ամեն անգամ, երբ Հայաստանում կամ համահայկական տարածքում որեւէ դժբախտ, կրկնում եմՙ դժբախտ դեպք կամ իրադարձություն է տեղի ունենում, որոշակի անձանց մի խումբ եւ է՛լ ավելի որոշակի մի շարք լրատվամիջոցներ տեղի ու մանավանդ անտեղի հարձակումներ են գործում պատրաստի մի քանի թիրախների վրա- Հանրապետության նախագահ, Ամենայն հայոց կաթողիկոս, Ռուսաստանի հայերի միության նախագահ: Սվինամարտի մարզումների մասնակցող նորակոչիկների նման նրանք հարվածում ու հա՛ հարվածում են այդ թիրախներին, առանց ուշադրություն դարձնելու, թե ինչին են հարվածում, ինչպես են հարվածում, ինչու են հարվածում: Եվ առանց նկատելու, թե հաճախ հարվածները մնում են օդում: Նրանց համար կարեւորը հարվածելու շարժումն է: Եվ սա տեւում է որոշ ժամանակ, մինչեւ հաջորդ… դժբախտ դեպքը, հաջորդ ողբերգական իրադարձությունը:

Գյումրիում պատահած դաժան ողբերգությունը նման մարդկանց ու լրատվամիջոցների համար դարձել է հերթական հրաշալի առիթ հարձակվելու վերոհիշյալ երեք թիրախների վրա միաժամանակ: Հանրապետության նախագահինՙ ողջ պատահածի եւ, իրենց հասկացողության չափովՙ ազդու միջամտություն չկատարելու համար, Ամենայն հայոց հայրապետինՙ վրաց պատրիարքի նման փողոց ընկնելով բողոքի ցույց չառաջնորդելու համար, եւ վերջապես «սիրված» երրորդ թիրախիՙ Արա Աբրահամյանի վրա, վերջինիս մեղադրելով «մահացու յոթ մեղքերի» մեջ:

Նրա առաջին «մեղքը» Գյումրիի ոճրագործության վերաբերյալ ճիշտ ժամանակին «ցավակցական խոսք» չասելն է: Մինչդեռ հայտնի է, որ Ռուսաստանի հայերի միության նախագահը ոճրի հաջորդ օրն իսկ, հունվարի 13-ի առավոտյան, հանդես եկավ ցավակցականով, որը տպվեց նաեւ մեր թերթի հունվարի 16-ի համարում, իսկ մինչ այդ արդեն հրապարակվել էր համացանցում:

Նրա երկրորդ «մեղքը» այն է, որ ոճրագործությանը «հաջորդող բողոքի ակցիաների վերաբերյալ» նա «ոչ մի հայտարարություն» չի արել: (Մեջբերումներն ու մյուս գոհար մտքերըՙ «Առաջին լրատվական» կայքից): Այնինչ նույն եւ հաջորդ երկու ցավակցություններում ՌՀՄ առաջնորդը ոճիրը դատապարտող եւ հանցագործին օրենքի ողջ խստությամբ պատժելու պահանջ էր ներկայացրել:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031