Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանը եւ նրա լեգենդար Զարզանդը կանչել եւ ծեծի են ենթարկել.  «Հայկական ժամանակ»

Հունվար 23,2015 12:09
liska

Երեկ Գորիսից տեղեկություններ ստացվեցին, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւ նրա լեգենդար Զարզանդը կանչել եւ ծեծի են ենթարկել Գորիսի հիվանդանոցի տնտեսական մասի նախկին վարիչ Վրեժ Հովսեփյանին, որը «ՀԺ»-ի հետ զրույցում պատմել էր, թե ինչ է կատարվում Գորիսի հիվանդանոցում։

Ըստ նույն աղբյուրի, դեպքին ներկա է եղել նաեւ Գորիսի հիվանդանոցի նախկին գլխավոր բժիշկ Սլավիկ Ամիրյանը, ում փոխարեն Լիսկան մտադիր է այդ պաշտոնում նշանակել իր հորեղբորորդուն։ Հարցին ճի՞շտ է, որ այսօր միջադեպ է եղել եւ Սուրիկ Խաչատրյանն ու Զարզանդը ձեզ վրա ձեռք են բարձրացրել, Վրեժ Հովսեփյանն ասաց. «Չեմ հանդիպել»։ Ոչ մի բան իրենք ձեզ չե՞ն ասել հարցին Հովսեփյանը պատասխանեց. «Չէ։ Ձեր ասածը, ինչ-որ ասում եք, չի եղել»։

Զանգահարել են Սլավիկ Ամիրյանին։

– Ձեզ ինչո՞ւ են աշխատանքից հեռացրել, ինչո՞ւ եք դուրս եկել։

–  Ես հիմա տեղափոխվել եմ, Երեւանում եմ աշխատում։ Ես հիվանդության պատճառով մոտ երեք ամիս չեմ գնացել աշխատանքի, հետո տեղափոխվել եմ, իմ դիմումի համաձայն եմ դուրս եկել։ Հիմա Այրվածքային եւ ռադիացիոն բժշկության կենտրոնում եմ աշխատում։

– Ասում են, որ իրենք շատ լարված են ձեր դեմ ու ստիպել են, հասել են նրան, որ ազատման դիմում գրեք։

– Դե, ամեն դեպքում՝ այնպիսի պայմաններ էին ստեղծված, որ աշխատելը իմաստ չուներ, ես էլ տեղափոխվեցի, այդպես չէ, որ ինչ-որ՝ ստիպելով եւ այլն, համենայնդեպս՝ ճիշտը նա է, որ նման պայմաններում… ես ունեի առողջական խնդիրներ ու այդ 3 ամիսը չէի գնացել, հետո էլ իմաստ չուներ։

 

Լ. Բ.

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031