Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Նալչաջյան. «Այս ողբերգությունը մտավ բոլորիս ընտանիքները». «Իրատես de facto»

Հունվար 23,2015 11:53

Ողբերգությունը համախմբեց ողջ ազգը։ Նման ծանր պահերին մեր մեջ արթնանում է միմյանց սատար կանգնելու և վիշտն ազգովին կրելու ունակությունը։ Վերջին ահավոր հարվածը՝ փոքրիկի մահը, ավելի խորացրեց մի բուռ սիրտ դարձած ժողովրդի ցավը։ Հոգեբանորեն ի՞նչ ապրեց հայ հանրությունը, ինչպե՞ս մեղմել վիշտը։ Էթնոհոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԸ նշեց, որ այս օրերին իրեն են դիմում երիտասարդ կանայք, ովքեր հոգեբանորեն ծանր վիճակում են, չեն կարողանում դիմանալ այս ցավին, հատկապես երեխաների կորստին։ «Սա մի օրինակ է, թե մենք ինչքան խոր ենք խոցվել։ Այս ողբերգությունը մտավ բոլորիս ընտանիքները»,- ասաց տիկին Նալչաջյանը՝ անընդունելի համարելով ողբերգությունը քաղաքականացնելու բոլոր փորձերը, միաժամանակ շեշտելով, որ պետք է պատասխան տրվի, թե ում էր այն ձեռնտու։

Ըստ էթնոհոգեբանի, հարված հասցվեց մեր ազգի համար գերագույն արժեքին՝ ընտանիքին և երեխաներին, որոնք մեր պաշտամունքն են։ «Հարվածը մեր սրտին է եղել, և ժողովուրդը սա շատ ծանր է տանում։ Երկրաշարժից հետո ես չեմ հիշում մի այնպիսի դեպք, որ մեր ազգին այսպես ցնցել է, ինչպես սա։ Իհարկե, եղել են զինվորների կորուստներ, որոնցից ամեն մեկը մի ողբերգություն է, և մենք էլի ծանր ենք տանում, բայց սա իր ահավորությամբ գերազանցում է, քանի որ դաժանորեն սպանվել են փոքրիկ երեխաներ։ Սա միայն Գյումրու ու գյումրեցու ցավը չէ, այլ ողջ ազգի»

 

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031