Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին գծում պաշտոնյաների նկարվելը ոչինչ չի տվել. «Ժողովուրդ»

Հունվար 23,2015 11:39

Կլինեն մարդիկ, հիմնականում իշխանությունների շրջապատից, որ կասեն, թե իբր օգոստոսի սկզբին, երբ սահմաններին կրկին իրավիճակը լարված էր, Հայաստանի հանրությունը ցույց տվեց, որ միասնական է, եւ այս հարթությունում ամեն ինչ նորմալ է։ Սակայն իրականությունն այլ է։ Բավական է զրուցեք մի քանի շարքային քաղաքացիների հետ եւ կհամոզվեք, որ առաջին գծում պաշտոնյաների նկարվելը, այնուհետեւ հեռուստաընկերություններով եւ համացանցով այդ նկարները տարածելը ոչինչ չի տվել։ Այդ ամենն իշխանական քարոզչության մի դրվագ էր, որը միայն արտաքին փայլ ապահովելուց բացի՝ ուրիշ ոչ մի խնդիր չլուծեց։ Կապ չունի, թե որքան փայլփլուն է խնձորը, եթե գիտես, որ այն ներսից փտած է։

Ամեն անգամ, երբ սահմանին զինվոր է զոհվում, լրագրողները գնում եւ նրանց մասին ռեպորտաժներ, հոդվածներ են պատրաստում, ինչ ընտանիքից է եղել, բանակ գնալուց առաջ ինչ է ասել եւ այսպես շարունակ։ Վերցրեք այդ ռեպորտաժներն ու նյութերը եւ եւս մեկ անգամ ուսումնասիրեք։ Դրանցում բոլորում կարմիր թելով անցնում է զոհվածների նյութապես ապահովված չլինելու, առնվազն բարեկեցիկ չլինելու փաստը։ Չեք գտնի մի դեպք, երբ կպարզվի, որ սահմանին տուժած զինվորը պաշտոնյայի կամ հարուստ գործարարի երեխա եղած լինի։

Հայաստանն ունի շուրջ վեց հազար բարձրաստիճան պաշտոնյաներ՝ գերատեսչության ղեկավարներ, տեղակալներ, վարչության պետեր, պատգամավորներ, մարզպետներ, փոխմարզպետներ եւ այսպես շարունակ։ Չի եղել մեկ դեպք, երբ սահմանին տուժած երիտասարդը, հետագայում պարզվի, որ պաշտոնյայի երեխա է կամ բարեկամ։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031