Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մարտի մե՞կն են բացահայտել, թե՞ Հոկտեմբերի 27-ը, որ պահանջում են՝ հայերը քննեն». «Առաջին լրատվական»

Հունվար 23,2015 10:44

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

-Պարոն Կարապետյան, հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունից հետո մեր հայրենակիցներից շատերը, բացի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու պահանջից, կարծիք են հնչեցնում նաև, որ 102-րդ ռազմաբազան պետք է դուրս բերվի Հայաստանից: Այս պահանջների հետ կապվածի՞նչ տեսակետ ունեք:

– Անկեղծ ասած՝ ես երկու խնդրի հետ կապված էլ հարցի իմաստը չեմ հասկանում: Բազան հանելը քաղաքական հարց է․ դա այդ մարդասպանության հետ կապվածէ այնքանով, որքանով Պերմյակովը ռուս զինվոր է: Այսինքն՝ դրվում է քաղաքականացված խնդիր, որը, իմ կարծիքով, շատ վտանգավոր է Հայաստանի համար:

Երկրորդ հարցը ևս՝ հանցագործին հայ իրավապահներին հանձնելու պահանջը, ինձ համար անհասկանալի է: Եկեք տրամաբանենք. մենք ի՞նչ ենք ուզում՝ գործը հանձնել հայ իրավապահների՞ն… Առաջին հայացքից ամեն ինչ ճիշտ է, ամեն ինչ նորմալ է. չեմ ուզում խոսել իրավական տեսանկյունից՝ իրավունք ունե՞ն, թե ոչ:Եթե նմանատիպ քաղաքական որոշում կայացվի, ապա կիրագործվի: Բայց Հայաստանի իրավապահներին ուզում են հանձնեն, որ ի՞նչ լինի, որ ի՞նչ անեն՝ գործը բացահայտե՞ն, դուք հավատո՞ւմ եք դրան:

-Իսկ գուցե մտավախություն կա, որ ռուսնե՞րն էլ կկոծկեն՝ ասենք, մեղմ դատավճիռ կլինի կամ նրան հոգեբուժարան կուղարկեն:

-Ճիշտ եք՝ ամեն ինչ հնարավոր է: Չեմ կարծում, որ այդպես լինի, բայց ամեն ինչ հնարավոր է: Մի բան հարցնեմ այդ դեպքում՝ հայկական կողմը չի՞ կոծկում ոչինչ: Հոկտեմբերի 27 է բացահայտե՞լ, Մարտի մե՞կ, թե՞ Սուրիկ Խաչատրյան-Բուդաղյան գործերը: Այսինքն՝ մենք գիտենք հարյուրավոր նման դեպքեր, որ կոծկել է հայկական կողմը, ինչո՞ւ եք կարծում, որ այս անգամ էլ չեն կոծկելու:

Հիմա այդ կեղծ դիսկուրսը ի՞նչ կապ ունի. բազան ի՞նչ կապ ունի սպանության հետ. միայն այնքանով, որքանով այդ զինվորն է կատարել սպանությունը, եթե մեկ այլ մարդ կատարեր, բազայի խնդիրը չէր դրվի:

Ինձ, օրինակ, այս ամենի մեջ հետաքրքրում է, թե ինչու են ամբողջ ընտանիքին սպանել՝ 6 ամսական հրեշտակին էլ սվինով սպանել, մոտիվը ո՞րն է եղել:

 

 Մարիամ Գրիգորյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031