7 մարդ, այդ թվում` քնած երեխաներ գնդակահարած ու սվինահարած մարդը ոչ միայն դեպքից տասը օր, այլ նույնիսկ տասը տարի հետո անգամ հազիվ թե կարողանա հասնել դեմքի այնպիսի հանգստության ու հանդարտության, ինչպիսին Պերմյակովի դեմքն է հարցաքննության մասին տեսանյութում: Եվ սա վերստին խորացնում է կասկածները, որ նա ընտանիքը ոչնչացրել է բացարձակապես ոչ աֆեկտի պայմաններում, այլ միանգամայն գիտակցված, սառնասրտորեն, նպատակային` լիակատար գիտակցելով, թե ինչ է անում: Կամ Ավետիսյանների ընտանիքը ոչնչացնողն իսկապես լիովին այլ անձ է եղել, և Պերմյակովն ուղղակի որպես պատասխան տվող է այս դեպքում:
Քիչ հավանական է թվում նաև ոչ ադեկվատության, այսպես ասած` մտավոր հետամնացության տարբերակը: Համենայնդեպս, կասկածյալի դեմքի արտահայտությունը նմանօրինակ եզրահանգման հիմքեր կարծես թե չէր տալիս, թեև, իհարկե, մենք խոսում ենք, այսպես ասած, սիրողական հայացքի տեսանկյունից, և նրա դեմքը պատկերող տեսագրությունը միգուցե հետաքրքիր կլիներ ենթարկել մասնագիտական հոգեբանական կամ հոգեվերլուծական դիտարկման:
Համենայնդեպս, Պերմյակովի դեմքի արտահայտությունը էլ ավելի սրեց հարցը, թե ինչու ռուսական կողմը նրա հանցագործությունից անմիջապես հետո, այն էլ ըստ էության անօրինական ճանապարհով (ռուս սահմանապահները սահմանախախտ հայտնաբերելիս պարտավոր են նրան հանձնել Հայաստանի իշխանություններին, ոչ թե ռուսական ռազմակայան) իրենց վերահսկողության տակ վերցրին Պերմյակովին և որևէ կերպ չեն ուզում նրան թողնել իրենց ենթակայությունից դուրս:
Մուսա Միքայելյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում