Եթե ես ասում եմ, որ, ըստ 1995 թվականի մարտի 16-ին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված՝ ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի վերաբերյալ պայմանագրի՝ Պերմյակովի գործը պետք է քննեն Հայաստանի իրավասու մարմինները, եւ նրան պետք է պատիժ նշանակի ՀՀ դատարանը (ի դեպ, պատժի չափն ինձ այնքան էլ չի հետաքրքրում), արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ես պահանջում եմ 102-րդ բազայի դուրսբերումը Հայաստանից: Եթե ես հիշեցնում եմ, որ, ըստ օրենքի՝ սահմանապահները Հայաստան-Թուրքիա սահմանն անցնող սահմանախախտին, անկախ նրա քաղաքացիությունից, պետք է հանձնեն մեր ԱԱԾ-ին, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ես դեմ եմ հայ-ռուսական համագործակցությանը:
Երբ, ի պատասխան այդ միանգամայն տրամաբանական եւ օրինական պահանջների, ռուսաստանցի չինովնիկները եւ քարոզիչները սկսում են խոսել «պինդոսների», թուրքական վտանգի եւ ԱՄՆ Պետդեպարտամենտի դավադրության մասին, ես հակված եմ ենթադրել, որ հենց նրա՛նք են քաղաքականացնում խնդիրը:
Պատկերացրեք, որ Պերմյակովը հիմա նստած լիներ «Երեւան» քրեակատարողական հիմնարկում («կագեբեի բանտում»), նրանով զբաղվեին մեր քննիչները (բնականաբար, ռուսաստանյան կողմի հետ սերտորեն համագործակցելով), ի՞նչ եք կարծում՝ ավելի շա՞տ կլինեին ոճրագործության քաղաքական քննարկումները (եւ ինչու չէ՝ նաեւ շահարկումներ), քան հիմա: Ոչ, էապես ավելի քիչ կլինեին: Դա կդառնար ոչ շարքային, բայց զուտ քրեական գործ՝ դաժան սպանության մասին: Իսկ այսօր ես ինձ թույլ եմ տալիս մտածելու, որ ռուսաստանյան կողմն արհամարհում է մեր պետությանն ու ժողովրդին՝ կարծելով, թե մեզ՝ իրենց հպատակներին, իրավական լուծում չի հասնում:
Ենթադրենք, իրավազորության վերաբերյալ տարընթերցումներ կան (չնայած իրականում չկան): Բայց այդ դեպքում, ըստ վերոհիշյալ համաձայնագրի, պետք է Երեւանում ստեղծվեր հայ-ռուսական խառը հանձնաժողով, որը կքններ խնդիրը, իսկ եթե այդ հանձնաժողովը միասնական եզրակացության չգար, ապա հարցը պետք է լուծվեր դիվանագիտական ճանապարհով: Ես լավ չեմ հասկանում, թե ինչո՞ւ են այդ հարցով անընդհատ դեմ տալիս գլխավոր դատախազին, որն այստեղ անելիք չունի: Պարզ չի՞, որ բանակցություններ պետք է վարեին առնվազն արտգործնախարարները: Ռուսաստանյան կողմի արհամարհանքի հիմնական պատճառներից մեկը, հետեւաբար, այն է, որ մեր իշխանությունն այս հարցում հանդես չի գալիս որպես պահանջատեր:
Կարդացեք նաև
Դառնալով ռուսաստանյան քարոզիչների նենգափոխումներին՝ ասեմ, որ ես, համենայնդեպս, երկու ձեռքով կողմ եմ հայ-ռուսական համագործակցությանը, նաեւ՝ ռազմական ոլորտում: Բայց որպեսզի այդ համագործակցությունը զարգանա, անհրաժեշտ է փոխադարձ հարգանք: Պերմյակովի գործում ռուսաստանյան կողմն այդ հարգանքը չի դրսեւորում (կրկնեմ, մասամբ՝ մերոնց մեղքով): Եվ դա իսկապես վատթարացնելու է մեր երկրների ու ժողովուրդների հարաբերությունները: Թուրքերը, «պինդոսները», աղանդները եւ ԱՄՆ Պետդեպարտամենտը դրա հետ ոչ մի կապ չունեն:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մեծարգո Ա.Աբրահամյան: Դուք լիովին իրավացի եք: Խորին շնորհակալություն:
Այս ողբերգությունից հետո պարզ երևաց մեր քաղաքական էլիտայի ողորմելի վիճակը: Մինչև Պուտինը չխոսեց այդ մասին, ոչ մեկը չհամարձակվեց պաշտանապես հանդես գար հայտարարությամբ: Պահանջել, որ տականքին դատեն Հայաստանում’ պարապ զբաղմունք է, որովհետև մերոնք երբեք դեմ չեն գնա ռուսներին և կկայացվի ճիշտ նույն վճիռը որը ձեռնտու կլինի Կրեմլին: Արդեն ուշ է ձևացնել թէ մենք ինքնիշխան պետություն ենք:
Տեսնես, Գյումրու ողբերգությունը կստիպի՞ մեր իշխանավորներին արթնանալ ու հախթահարել վասսալի հոգեբանության թմբիրը եւ հիշել, որ մենք էլ՝ ինքնիշխան ու մեր օրենքները ունեցող պետություն էնք։
Հայ ռուսական ռազմական համագործակցությու*ն:Սցենարից դուրս դերասանի խաղ չի կարող լինել:Աջ ականջը ձախ ձեռքով քորելը հարմար չէ:Ցեխի մեջ խրված խոզը ցեխը շաղ է տալիս բոլոր ուղղություններով, դե նա ցեխից վախենալու խնդիր չունի:Ցեխոտելով չի ամեն ինչ, ոչ էլ խոզությունով:Խոզի վերջը ղասաբի դանակն է:Արդարությունը փուլ առ փուլ չի գալիս, ոչ էլ փաթեթով, այլ տիեզերական օրենքով:ԱԱԾ ունեք և դա արդեն հիասքանչ է:Բարի գալուստ, Արդարություն:
Թույլ տվեք չհամաձայնվել ուշ լինելու մասով: Չի կարելի թույլ տալ որ որևէ երկիր չկատարի Հայաստանի հետ կնքած համաձայնագրերը: Պարոն Աբրահամյան ձեր հարցազրույցները Լարիսա Ալավերդյանի և Ալիկ Արումանյանի հետ կարծում եմ ծածկում են բոլոր հնարավոր հարցականները օրենքի պահանջների մասով: Առաջինը` ըստ ռազմաբազայի ժամը 4:00 մեկը զենքը ձեռքին իրենց մոտից մտել է հայկական տարածք: Սա հանցագործություն է Հայաստանի հանապետության նկատմամբ: Հարց (որը տ. Ալավերդյանը առաջ քաշեց)` երբ է ռազմաբազայում որևէ մեկը դա առաջինը հայտնաբերել, որ ժամին և որն է եղել քայլերի հաջորդականությունը դրանից հետո: (Սա քննության գաղտնիության հետ կապ չունի. ինչպես գլխավոր դատախազը (կներեք պետք է թույլ տամ կոպիտ արտահայտություն) բութ ինքնագոհ խորամանկությամբ խաբում էր ի պատասխան պատգամավորների հարցերին և իրեն թվում էր որ ճիշտ ձև է գտել “լապշա” կախելու: Այս տեղեկությունը պետք է մեր պետության և ժողովրդի անվտանգության համար, որի հրապարակումը այո գուցե չի բխում Ռուսաստանի շահերից: Բայց կարծես թե նա Հայաստանի պաշտոնյա է: Թե երեկ Ռուսաստանի պաշտոնյան էր պատասխանում հարցերին? Ես այդ տպավորությունը ստացա:) Երբ է այն մասին, որ զինված և վտանգավոր մեկը զինված ներթափանցել հայկական տարածք, հայտնվել հայկական կողմին? Կարող է հաջորդ օրը մորաքույրը կամ հորաքույրը գնային սուրճ խմելու? ՈՒրեմն մինչ այդ (ի դեպ հավատի արժանի չի այն փաստը որ դա պերմյակովն է կատարել միայնակ) մեկ կամ մի քանի հոգի զինված աստված գիտի ինչով էին զբաղվելու մեր երկրում: Մնացած սարսափելիի մասին հետո, բայց միայն այս հարցերից պետք է սկսեր պարոն Նալբանդյանը իր օրը: Բազմաթիվ նոտաներ պետք է հաջորդեին մեկը մյուսին մինչև ստացվեր ցանկալի արձագանք: Եվ եթե այդ ֆորմատը շաշխատեր նոր նախագահների մակարդակով…. Ցավոք նախագահը իրեն պահում է գյուղի հարգված բնակիչի նման. իր համար մեկ խնդիրը իր ունեցվածքի ապահովութունն է, մնացացածը (պետության և ժողովրդի անվտանգությունը) իր համար ավելորդ գլխացավանք է և նա դա չի ել թաքցնում: Հազար անգամ ներողություն եմ խնդրում – ես անսահման հարգում և գնահատում եմ գյուղացուն իրեն նիստ ու կացի և իմաստության համար, նա հայ ժողովրդի հարատևման երաշխավորն է, բայց դա չի նշանակում որ այդ կարգն ու բարքը կաշխատի միջազգային հարաբերություններում: Դրա համար մասնագետներ կան – թույլ տվեք աշխատեն: Կարծում եմ մարդիկ շոկի մեջ էին ու, թեև ուշացումով, պետք է տեր կանգնենք մեր իրավունքներին:
Ռուս հասարակությունը 84%-անոց «պերմյակով» է: Ռուս ղեկավարությունը’ 100%-անոց: Արժե՞ վստահել հայերի անվտանգույունը 102 ռազմակայանին’ իր ներկա տեսկքով:
Միայնակ ընդդեմ ճակատագրի և աշխարհի:Ընդդեմ իրար և այլոց:Մոլեգին հաճույքի մոլեգին վախճան:Համաշխարհային Արդարություն,Աղ, Վրեժ…Երկնային կրակ մանանա…Արդարության հատիկ`բացասման բացասման օրենքով:Մայրական կաթի պես քաղցր վրեժ:Արդարություն մոխրին իջնող ադամանդի փոշի…
Կիւմրիի ջարդի կապակցութեամբ, հայ-ռուսական յարաբերութիւնների վերաբերող մտահոգութիւնները այդքան ել կապ չունին այդ մասնյատուկ խնդրին հետ թէ՝ մարդասպանը Հայաստանի դատարանում դատուելո՞ւ է կամ ոչ:
Պարզ իրողութիւնը այդ է թէ, անկախաբար դատական այդ նիւթից, դէպքը ինքնին Հայաստանում – եւ ընդհանրապէս Հայոց Աշխարհում – սաստկացուց հակառուս հակումները, կարծիքներն ու կեցուածքները : Եւ բացայայտ ու անհերքելի է թէ կացութիւնը այս ուղղութեամբ չարաչար շահագործում են, այլազան մղումներով, Հայաստանը դէպի Արեւմուտք քաշել ջանացող այլազան անձիք եւ ուժեր:
Անշուշտ թէ այս ամէնը չի նշանակում թէ Ռուսը ինչ որ անի կամ չանի, մենք բան չունենք ասելիք, ու վերջ: Սակայն լաւ կը լինի որ ջանանք լաւ ընտրել տարակարծութեան կամ վիճաբանութեան նիւթերը, խուսափելով անհեթեթութիւններից:
Իսկ նիւթի քաղաքականացումը միայն միջազգային գետնի վրայ չի դասվում, այլ վերաբերում է նաեւ ներքին քաղաքականութեան, եւ այս մարզում է որ դատարանի խնդիրը դարձած է խաղաթուղթ… Այդ մէկը սակայն նուազ մտահոգիչ է:
Վերջապէս, հետաքրրքիր է լսել թէ ինչպէս յանկարծ ամէն մարդ պահանջում է որ մարդասպանը անպայման դատուի Հայաստանի դատարանի կողմէ, ներառեալ յատկապէս այն բոլոր անձիքը որոնք տարիներէ ի վեր առիթ չեն փախցներ աղաղակելու թէ Հայաստանի դատարանները կեղծ են, շինծու են, անատակ են, անվստահելի են, զզուելի են, եւայլն.
Յարգանքներով՝ Մ. Հայդուկ Շամլեան: