Ժամանակին դեպի Զովունի տանող ճանապարհի ողջ երկայնքով խաղատներ էին: Երբ օրենքով նրանց գործունեությունը արգելվեց այդ տարածքում, շենքերը դատարկվեցին: Ապա դրանց տերերը կամ վարձակալները արագ գլխի ընկան, թե ինչի կարող են ծառայեցնել այդ շինությունները՝ գիշերային ակումբ, գրավատուն, բուքմեյքերական սրահներ…
Այժմ էլ նոր «գիծ» է բացվել՝ սգո սրահներ են կառուցում: Արդեն իսկ երեք սգո սրահ կա՝ գիշերային ակումբների եւ գրավատների մտերմիկ հարեւանությամբ, եւ դրանցից մեկը հպարտորեն կրում է «Դամբարան» անունը: Տեսնես՝ այդ անունը դնողները բառի բացատրությունը գիտե՞ն:
Լուսանկարները՝ ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
22.01.2015