Լրահոս
Օրվա լրահոսը

Սգո օր չհայտարարվեց, բայց ժողովուրդն ավելի ուժեղ սգաց

Հունվար 23,2015 13:00

Հունվարի 20-ին մայրաքաղաքի տարբեր հատվածներում, բնակարանների պատշգամբներից սեւ պաստառներ էին կախված՝ ի նշան Գյումրիում սպանված Ավետիսյանների՝ հայ ընտանիքի սպանդի, սգի, ցավակցության:

sgo_or-2

Սգո oր չհայտարարվեց, բայց հանրապետության տարբեր հատվածներում մարդիկ սգալու իրենց ձեւերը գտան, եկեղեցիներում պատարագներ մատուցվեցին, մոմավառություններ եղան տարբեր քաղաքներում՝ ժողովուրդն ավելի ուժեղ սգաց: Սեւ պաստառներով սուգ հայտարարելը մի երիտասարդի նախաձեռնություն էր, որը ֆեյսբուքյան իր էջում հորդորել էր այդպես վարվել, գրելով, որ ամաչում է, ու առաջարկում ազգովի սգալ, եւ որին միացել էին բազմաթիվ քաղաքացիներ՝ ընդունելով երիտասարդի հորդորը:

sgo_or-3

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ երեւանցիների ֆեյսբուքյան էջերից

«Առավոտ» օրաթերթ
22.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031