ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, գյումրեցի փաստաբան Թամարա Յայլոյանի նկատմամբ, որը ստանձնել էր Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի շահերի պաշտպանությունն ու նրա՝ մարդասպանության գործողությունների մասին սառնասիրտ ցուցմունք տալուց հետո անմիջապես հրաժարվել էր շահերը պաշտպանել , ՀՀ Փաստաբանների պալատը կարգապահական վարույթ է հարուցել:
Aravot.am –ի հետ զրույցում Թամարա Յայլոյանն ասաց, որ ինքը բացատրություն է գրելու, մանրամասնելու է իր արարքը և հույս հայտնեց, որ փաստաբանների պալատը ըմբռնումով կմոտենա իրեն: «Այս գործին չի կարելի նայել մնացած գործերի աչքերով, բոլորս շոկի մեջ ենք, ես հույս ունեմ, որ փաստաբանների պալատը ըմբռնումով կմոտենա և իմ մասնակցությանը, և հրաժարվելուն: Ես Անդրեյ Մալախովի հրավերքով Մոսկվայում էի, երբ վերադարձա, անմիջապես գնացի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի մոտ, նրա խոսքը, կարծիքը ինձ համար մեծ արժեք ունի, նրան հարցրեցի՝ վա՞տ բան եմ արել, որ Պերմյակովի շահերն եմ պաշտպանել, կարո՞ղ է նեղացած եք ինձանից, Սրբազանն ասաց, որ հասկանալի է և իմ մասնակցությունը, և իմ հրաժարվելը: Շատերը, լսելով, որ իմ նկատմամբ կարգապահական վարույթ են հարուցել, ինձ օգնելու պատրաստակամությունն են հայտնել, ես շատ շնորհակալ եմ բոլորից: Ես վստահ եմ, որ մեր պալատում իմ բացատրագրին ծանոթանալուց հետո կհասկանան ինչն ինչոց էր , արժե՞ր, թե՞ չարժեր ստանձնել ու հրաժարվել այս գործից», -ասաց փաստաբանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ваагн Козмоян Տ-ն, կամ օրիորդ, չգիտեմ ինչպես դիմել ձեզ, Թամարա Յայլոյան: Եթե այսօր դուք լինեիք կասկածյալի կողքին, ապա շատ հեշտ կլիներ պարզել, դա Ռուսական հատուկ ծառայությունների գործն է, թե ոչ:
Միգուցե Ձեզ վրա ճնշում է գործադրվել?