Ռուսաստանի հայերի միությունը անհիմն է համարել Միության հասցեին ուղղված «Ռուսաստանի և ամբողջ աշխարհի հայերի անունից» նամակում հնչող մեղադրանքները, որը նաև Միության ղեկավարության հրաժարականի պահանջ է պարունակում։
«Ենթադրելով, որ ստորագրածների թվում են նաև մեր հայրենակիցները, որոնց կարծիքը մենք անխախտորեն հարգում ենք, Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը նպատակահարմար է համարում հետևյալ բացատրություններ տալ.
- Մենք խորապես ցավում ենք Գյումրիի ընտանիքի դաժան սպանության առիթով, և ընտանիքի 6 անդամների թաղման հաջորդ օրը՝ հունվարի 16-ին, հրապարակել ենք Միության հայտարարությունը։ Այն տեղակայված է Ռուսաստանի հայերի միության պաշտոնական կայքում. www.sarinfo.org և հրապարակվել է մի շարք լրատվամիջոցներում։ Միությունը նաև այլ ակցիաներ է անցկացրել, այդ թվում՝ ծաղիկներ է դրել, հավաքել Միությանը կից «Շիրակ» համայնքի ներկայացուցիչներին և այլ կազմակերպություններից մեր ընկերներին, ռուսական լրատվամիջոցներին հայտարարություններ տվել Միության ներկայացուցիչների բացատրություններով և այլն։
Նամակի անանուն հեղինակներին և այլ գործիչներին կոչ ենք անում զերծ մնալ էժան հեղինակություն ձեռք բերելու փորձերից՝ օգտվելով Գյումրիի ողբերգությունից։
- Հաղորդում ենք բոլոր նրանց, ովքեր իրապես հետաքրքրվում են մեր միության գործունեությամբ, այլ ոչ թե զբաղված են անանուն գրություններ հրապարակելով, որ Ռուսաստանի հայերի միության կայքն ամեն օր թարմացվում է Միության անցկացրած բոլոր միջոցառումների մասին տեքստային, ֆոտո- և վիդեո- տեղեկություններով ՝ մշակութային-լուսավորչականից և բարեգործությունից մինչև հասարակական-քաղաքական։ Այնտեղ կարելի է գտնել մեր լրատվական արխիվները՝ սկսած 2006թ.-ից։
- և վերջապես, մենք ստիպված ենք հիասթափեցնել նամակի անանուն հեղինակներին. Ռուսաստանի հայերի միությունը համառուսական հասարակական կազմակերպություն է և ըստ կանոնակարգի՝ ղեկավար կազմն ընտրվում է Միության անդամների կողմից, որոնք ներկայացնում են Ռուսաստանի Դաշնության գործնականում բոլոր սուբյեկտներում գործող տարածաշրջանային բաժանմունքները։
Ասես ու թողե՜ս, Արա Աբրահամեան:
Նախանձ, դժկամ ազգ դուրս եկանք: Մենակ իրար փնովենք:
Եւ սա այն դէպքում, որ դուք ՀՀ եւ ՌԴ նախագահներից «ցելիխ պյած դնեյ ռանշէ» ցաւակցեցիք (բայց խօսքը մեր մէջ սպանդից միայն 4 օր անց):
Յ.Գ. Կարծում եմ՝ նամակի անանուն հեղինակներն իրօք հիասթափուեցին,,