Այսօր, հունվարի 22-ին, ժամը 17.30-ից 18.00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից գնդակոծել է Հայաստան-Վրաստան ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը: Այդ մասին մեզ հայտնեցին Ոսկեպարի բնակիչները: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը հաստատեց գնդակոծության փաստը: Ներկայումս Ոսկեպար-Բաղանիս ճանապարհը երթեւեկության համար բաց է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ