Լրահոս
Օրվա լրահոսը

Պերմյակովից վերցվել են փորձանմուշներ եւ նշանակվել համեմատական փորձաքննություններ (Տեսանյութ)

Հունվար 22,2015 19:55

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր քննչական վարչության վարույթում շարունակվում է 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը։

Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հնչեղությունը եւ կարեւորելով հասարակության տեղեկություն ստանալու իրավունքը՝ տեղեկացնում ենք, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովից հայ քննիչները վերցրել են փորձանմուշներ՝ դեպքի վայրում հայտնաբերված հետքերի, վերցված փորձանմուշների հետ համեմատական, այդ թվում դատակենսաբանական, գենետիկական, քրեագիտական փորձաքննություններ նշանակելու համար։

Վ.Պերմյակովի հարցաքննությունը տեղի է ունեցել փաստաբանի եւ թարգմանի մասնակցությամբ, իսկ հարցաքննությունը, օրենքով սահմանված կարգով, տեսաձայնագրառվել է։

Քննության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ մեղադրյալի ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Կից ներկայացվում են կադրեր՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից Վ.Պերմյակովի հարցաքննությունից։

(Կադրերում երեւում են նաեւ փաստաբանը եւ թարգմանը, որոնց դեմքերը փակվել են՝ նրանց անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով)։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031